Բոնսայ արվեստի բառարան

Բոնսայ արվեստի մասին տեղեկատվության պակաս չկա, բայց դրա մեծ մասը նախատեսված է այն անձանց համար, ովքեր արդեն իսկ տիրապետում են բոնսայի հիմնական տերմինաբանությանն ու տեխնիկաներին: Նույնիսկ բոնսայի մասին գրքերը, որ նախատեսված են սկսնակների համար, ենթադրում են, որոշակի բազային գիտելիքներ ծառերի և բույսերի մասին: Այսպիսով, եթե դուք նոր-նոր եք հետաքրքրվում բոնսայագործությամբ և ուզում եք տիրապետել հիմունքներին, ապա մեր բոնսայ բառարանը հենց ձեզ համար է։ Չնայած այն չի ներառում բոլոր այն ճապոնական տերմինները, որ օգտագործվում են բոնսայ արվեստում, այն տալիս է բազային գիտելիքներ և օգտակար գործիք է այս հրաշալի հոբբիով նոր հետաքրքրվողների համար։

Բոնսայ բառարանի եզրերի մի մասը ավանդական բուսաբանական և այգեգործական հասկացություններ են, բայց մի մասն էլ միայն այս արվեստին բնորոշ ճապոներեն և չիներեն հասկացություններ են, որ հայերեն համարժեքներ չունեն և ներկայացվում են ուղղակի տառադարձմամբ, մի մասն էլ թարգմանվում են բառացի, ըստ իրենց արտահայտած իմաստի։ Եզրերից շատերի մասին կայքում կան նաև առանձին ծավալուն հրապարակումներ։

Ա

Ազոտ: Բոնսայի և առհասարակ ցանկացացած բույսի սնուցման կարևորոագույն տարրը, քիմիական տարրերի պարբերական համակարգում գրվում է՝ N (Nitrogen): Ազոտը խթանում է սաղարթի ու ցողունի աճը։

Արյունահոսություն: Վնասվելու կամ էտի արդյունքում ծառից հյութի արտահոսքը։

Արմատախուրձ: Արմատների ու հողի մեծ զանգված, որ տեսանելի է դառնում երբ բոնսայը հանում ենք սկուտեղ-թաղարից։

Արմատային էտ: Մեկ թաղարից մյուսը վերատնկում անելիս բոնսայի արմատների կտրտում-ձևավորումը, որ սովորաբար խթանում է նոր արմատների աճը։

Ակադամա։ Բոնսայի դասական ճապոնական հողախառնուրդն է, որ իրենից ներկայացնում է բոված կարմիր կավե գնդիկներ։ Վարպետացած բոնսայ-արտիստները գործածում են Ճապոնիայից ներմուծվող այս հրաբխային հողը՝ տերևաթափվող բոնսայի տեսակների մեծ մասի համար։

Ալրավոր որդաններ: Մինչև 5 մմ երկարության, դանդաղաշարժ վնասատու միջատներ են, մարմինը երկարավուն-ձվաձև է ծածկված փոշենման մոմափառի շերտով։ Կարող են արտադրել կպչուն հեղուկ՝ մեղրացող, որի վրա զարգանում է սապրոֆիտ սունկը և աղտոտում բույսը։ Սրանց մեծ մասը վնասում է բույսերի ընձյուղը, տերևը, բողբոջը։

Առաջնորդ: Ծառի գագաթի գլխավոր ճյուղը։

Արմատավորման հորմոն: Կտրոնի արմատակալումը խթանող փոշի կամ հեղուկ հորմոն։

Ավազակավ: Հողախառնուրդ, կազմված կավից, ավազից և օրգանական բնահողից։

Անտառ-բոնսայ: Միևնույն համամասնության ու տեսակի մի քանի փոքր տնկիներից ձևովորվող բոնսայ, որ բնական անտառի տպավորություն է ստեղծում։

Ասեղ, ասեղնատերև: Ծառի շատ նեղ, հաճախ մշտադալար տերև կոշտ տեքստուրայով, օրինակ սոճու տերևները։

Բ

Բողբոջախթանում: Ակնհայտ բողբոջներ չունեցող բազմամյա ճյուղի վրա դրանց աճի խթանման գործընթացը։ Բողբոջախթանումը հաջողում է, երբ նոր բողբոջներ են հայտնվում։

Բոնսայ։ Թաղար-սկուտեղի մեջ հասուն ծառի կենդանի մանրակերտ աճեցնելու արվեստը։ Ճապոներեն բոնսայ բառը երկու բաղադրիչ ունի՝ «բոն», որ նշանակում է թաղար կամ սկուտեղ, և «սայ», որ նշանակում է ծառ կամ բույս։ Առաջացել է չինական նույնիմաստ «փուն-սայ» արտահայտությունից։

Բնարմատներ: Անմիջապես ծառի բնից ցած գտնվող այն արմատային ճառագայթը, որ հասնում է հողի մակերեսին։ Այն ծառի ուժն ու ամրությունն ընդգծող ոճավորում է։ Ճապոներեն անվանումը՝ նեբարի։

Գ

Գագաթ: Ծառի ամենաբարձր կետը։ Բոնսայի համար սա կարող է լինել ինչպես մեկ ճյուղ, այնպես էլ ճյուղախումբ։ Ինչպես նաև սաղարթ կամ չորափայտ (ջին)։

Գաճաճ: Սորտ, որն ավելի ցածրաճ է քան նույն տեսակի սովորական սորտերը, բայց պահպանում է տեսակին բնորոշ բոլոր հատկանիշները։ Գաճաճները սովորաբար ավելի կարճաբուն են ու դանդաղաճ։

Գոգավոր կտրոց: կտրելու միջոցով ճյուղերի հեռացման գործիք։ C-աձև կտրոցը բոնսայի ամենակարևոր գործիքներից մեկն է, որ արժե ունենալ։ Այն անհրաժեշտ է բոնսայն ու նախաբոնսայը ձևավորելու համար։ Կտրիչի հատուկ դիզայնը թույլ է տալիս ճյուղերը էտել փոքրիկ գոգավորությամբ, ինչը օգնում է վերքի շուտ փակմանըև չի փչացնում ծառի տեսքը։ Այն կոչվում է նաև Մատաեդա Հասանմի։

Գոլորշիացում: Ջրի բնական կորուստը տերևենրի ու ճյուղերի մակերեսից։

Դ

Դիմացկունություն: Կոնկրետ աշխարհագրական տեղամասի էսքտրեմալ բնակլիմայական պայմաններում բույսի գոյատևման և աճի ունակությունն է։ Որոշ բույսեր ցրտադիմացկուն են, որոշները՝ չորադիմացկուն, ուստի այս եզրույթով նկարագրվում է որևէ ցուցանիշի ծայրահեղ տվյալների դեպքում կոնկրետ բուսատեսակի տարբերակվող հատկությունը։ Ձեր տեղանքի համար բունսայ ընտրելիս անպայման հաշվի առեք այս ցուցանիշը։

Ե

Երանգավորող բույս։ Սա բոնսայի կողքին ցուցադրվող փոքրիկ բույսն է։ Շեշտավորող, երանգավորող այս բույսերը հիմնականում կիրառվում են բոնսայը ցուցահանդեսում ներկայացնելիս։ Որպես այդպիսին կարող է հանդես գալ ցանկացած բազմամյա բույս, օրինակ բամբուկը, սիզախոտը և այլն։

Զ

Է

Էտ: Բույսի ձևն ու աճի տեմպը կառավարող միջոցառում՝ բնի, ճյուղերի ու ընձյուղների կտրտման միջոցով։

Ը

Թ

Թաղարային խցանում: Բույսերի արմատներով թաղարի ողջ կենսական տարածքը լցնել, խցանելն է․ երբ օդի ու սննդարար նյութերի համար գրեթե տեղ չի մնում։ Երբ բույսն իր թաղարի չափերի համեմատ շատ է մեծանում՝ արմատները զբաղեցնում են ողջ թաղարը և սկսում պտտվել իրենք իրենց շուրջ։ Երբ բույսն առողջ տեսք ունի, բայց արագ է չորանում, ամենայն հավանականությամբ այն խցանված է արմատների գերաճից և խոնավություն պահելու համար հողը պարզապես չի հերիքում։

Թաղար-սկուտեղ: Բույսից հետո բոնսայի մյուս կարևորագույն բաղադրիչը՝ տարան, որ սովորաբար պատրաստվում է թրծված կավից։ Չինական կամ Ճապոնական բոն բառը նշանակում է սկուտեղ կամ ոչ խորը տարա։ Բոնսայի գեղեցկությունը լիարժեք ընդգծելու համար պետք է ուշադրություն դարձնել ճիշտ թաղարի ընտրությանը։ Ներկայումս գոյություն ունեն նաև պլաստիկից և այլ նյութերից և ավանդական ֆորմաներից տարբերվող ժամանակակից տարաներ։

Ժ

Ի

Իկեբանա: Բառացի ճապոներեն նշանակում է կենդանի ծաղիկներ։ Ավանդական ծաղկահարդարման, ծաղկեփնջեր կազմելու արվեստն է, որ խորհրդանշում է դրախտի, երկրի և մարդկանց խորհրդանշական ներդաշնակումը։

Լ

Լավա: Հրաբխային մոխրից պատրաստվող բոնսայի հողախառնուրդի բաղադրիչ։

Խ

Խորը էտ: Ընդամենը բնի մի քանի սանտիմետրանոց հատված թողնելով` մնացած բույսի հատումն է։ Սովորաբար կիրառվում է գերաճած թփերի ձևավորման ժամանակ։ Ծայրեհեղ միջոցառում է, ուստի կիրառելի է միայն այն թփերի համար, որոնք լավ են տանում այն՝ արդյունքում առատ նոր ընձյուղներ տալով։

Ծ

Ծառագոտի: Բոնսայ ծառի շրջագիծը, որ չափվում է նրա ամենալայն հատվածում կամ անմիջապես բնահիմքից։

Ծառապսակ։ Բնից աճող ծառի վերին մասը, որ ուրվագծում է բոնսայի կմախքը։

Ծլարձակում: Սերմերի աճի գործընթացը, երբ վերջիններս քնի վիճակից անցնում են ակտիվորեն ձևավորվող բույսի վիճակին՝ ծիլ և արմատներ արձակելով։

Կ

Կալիում: Բույսերի սնուցման երրորդ անհրաժեշտ տարրը, քիմիական տարրերի պարգերական համակարգում գրվում է K նշանով։ Այն խթանում է ակտիվ աճը, կարևոր է ծաղիկների ու պտուղների ձևավորման համար։

Կալուս։ Փայտե «սպիացած» հյուսվածք, որն առաջանում է կտրված ճյուղի վերքի վրա: Դա ծառերի ապաքինման գործընթացն է:

Կամբիում: Բնափայտի և կեղևի միջև գտնվող կենդանի հյուսվածքի շերտ (սովորաբար կանաչ)։ Եղանակների ընդգծված հերթափ ունեցող վայրերում կամբիումի ամենամյա աճը նկատելի է շնորհիվ գարնանը արտադրվող փայտի շատ և ամռանը արտադրվող ավելի քիչ քանակների հակադրության։ Սրանք տարեկան օղակներն են, որոնց միջոցով հնարավոր է որոշել ծառի տարիքը։

Կիյոնալ: Պատվաստման, կտրվածքների և վնասվածքների մշակման համար կիրառվող արագ չորացող հերմետիկ քսուկ, որ ունի միջատասպան և հակասնկային հատկություններ և ձևավորում է անթափանց մուգ կանաչ շերտ, որը բավականին ճկուն է։ Կտրվածքի սպիացմանը զուգահեռ քսուկի առաջացրած կեղևը մաքրվում է՝ հետքեր չթողնելով։

Կրաքարածծմբային լուծույթ (Lime sulphur): Քիմիական նյութ, որի միջոցով մշակվում է պահպանվում է բոնսայի ջինն ու շարին (ընդգծված չորափայտը)։ Այն նաև օգտոգործվում է որպես կտրվածքի սպեղանի՝ պաշտպանելով բույսը վարակներից։ Փայտին տալիս է բաց, բնական երանգ։

Հ

Հանգույց: Բոնսայի ճյուղի կամ բնի հատված, որտեղ տերևային բողբողջներ են առաջանում։

Հակասնկային: Բույսի համար լուրջ վտանգ ներկայացնող վնասատու սնկերի աճն ու տարածումը կանխող քիմիական նյութ։

Հակատզային։ Տզերի դեմ պայքարի միջոց։

Հավասարաթևեր: Վնասատու միջատների դաս, սնվում են բույսի հյութով՝ առաջացնելով ուռուցքներ կամ գալեր։ Հայաստանում հանդիպում է հավասարաթևերի ավելի քան 450 տեսակ, առավել տարածված և վնասակար են խնձորենո, տանձենու, փշատենու տերևալվիկները, սովորական փրփրացիկադը, վարդենու ցիկադը, դեղձենու ցողունային լվիճը, կեղծ վահանակիրը, ջերմատնային սպիտակաթևը ջերմոցներում և այլն։ Արտազատում են քաղցր, կպչող հյութ՝ մեղրացող, որի վրա զարգանում են մրիկասնկերը։ Շատ տեսակներ բույսերի վիրուսային հիվանդությունների տարածողներ են։

Հովանոց։ Ծառի գագաթի ու արտաքին շերտի սաղարթը։

Ձ

Ձեն: Ճապոներեն ձեն նշանակում է մեդիտացիա։ Այն ճապոնիայում զարգացած բուդդիզմի տարատեսակն է։

Ձմեռային քուն։ Աշնան և ձմռան ամիսներին բոնսայի հանգստի շրջանն է, երբ բույսի աճը շատ դանդաղում է կամ ամբողջությամբ դադարում։

Ղ

Ճ

Ճմլում:  Տերևների ու ընձյուղների բուռն աճը կարգավորող տեխնիկա, որի միջոցով բթի ու ցուցամատի օգնությամբ ընտրողաբար ճզմվում, սեղմվում են ձևավորման համար ոչ անհհրաժեշտ նոր բողբոջները։

Ճյուղամրակ: Ճյուղերի և բնի ձևավորման համար օգտագործվող հատուկ սարքավորում, որի միջոցով կարելի է ճյուղերը ճկել և ֆիքսել անհրաժեշտ դիրքով։

Ճյուղաճեղքիչ: Հայտնի է նաև որպես բնաճեղքիչ։ Կտրող գործիք է հատուկ ստեղծված բունը երկատելու համար։

Ճյուղավերջույթների չորանալը: Երաշտից, վնասատուներից, հիվանդություններից, արևի ճառագայթներից կամ ծայրահեղ եղանակային պայմաններից ճյուղերի վերջույթների տերևների ու բողբոջների չորանալը։

Մ

Մաղ: Օգտագործվում է բոնսայի հողախառնուրդը մաղելու և շատ մանր ֆակտուրայով փոշենման զանգվածը զատելու համար, քանի որ այն խոչընդոտում է արմատների օդափոխությունը։

Մազարմատներ: Բարակ արմատներ, որ ջուր ու սննդարար նյութեր են կլանում հողից։

Մամեյ: Բոնսայի չափը բնորոշող եզրույթ, մամեյ բոնսայի բարձրությունը չպետք է գերազանցի 10 սմ-ը և կարող է տեղավորվել ձեռքի ափին։

Մշտադալար ։ Այն ծառերն ու թփերն են, որ սովորաբար ձմռան ընթացքում պահպանում են իրենց սաղարթի կամ փշատերևների մեծ մասը, օրնակ՝ սոճին և գիհին։

Միշո։ Սերմից աճեցված բոնսայ։

Միջահանգույց: Ցողունի այն հարթ հատվածը, որ ընկնում է ցողունից բողբոջների, ոստերի ու տերևների ճյուղավորման հանգույցների միջակայքում։

Մեզոֆիլ։ Տերև ներքին սպունգանման զանգվածը, որ ֆունկցիոնալությամբ նման է ծառի կամ արմատի կեղևին, որտեղ պահվում են ֆոտոսինթեզի համար անհրաժեշտ հումքանյութերը՝ ածխաթթու գազն ու ջուրը։

Միջատասպան: Օրգանական կամ անօրգանական քիմիական նյութեր, որ օգտագործվում են վնասատու միջատների դեմ պայքարում։ Մի շարք օրգանական և հանքային նյութեր կան, որ թունավոր են միջատների համար, ինչպեսիք են նաև կենսաքայքայվող միջատասպան օճառները։

Միկոռիզ: Սնկարմատ, սնկամարմնի և բարձրակարգ բույսի արմատի փոխշահավետ համակեցություն։ Տարբերում են արտաքին՝ էկտոտրոֆ, և ներքին՝ էնդոտրոֆ միկոռիզ: Էկտոտրոֆ միկոռիզի դեպքում բույսերի (կաղնի, եղևնի, տխլենի, հնդկացորեն և այլն) երիտասարդ արմատները սովորաբար ճյուղավորվում են, վերջավորությունները լայնանում, արմատների աճող մասերը շրջապատվում են սնկային հաստ, խիտ պատյանով, որից կեղևի մի քանի շերտի խորությամբ արմատի մեջ են թափանցում սնկի հիֆերը և առաջացնում, այսպես կոչված, hարտիգի ցանց, ընդ որում արմատային մազիկները մահանում են։

Յ

Յամադորի: Վայրի բնությունից հավաքվող կամ բնական պայմաններում հատուկ ձևովորվող բոնսայի տնկանյութ։

Ն

Նախաբոնսայ։ Բոնսայի հասուն տնկանյութ, որ բոնսայ վարպետի կողմից գանահատվում է, որպես բոնսայ դառնալու պոտենցյալ ունեցող բույս, կամ բույս, որի վրա արդեն կատարվել է որոշակի աշխատանք և այն գտնվում է բոնսայ դառնալու ճանապարհին։

N.P.K. : Բոնսայի և ցանկացած այլ բույսի աճի և զարգացման համար անհրաժեշտ երեք հիմնական քիմաիական տարրեի հապավումները.N՝ ազտո, P՝ ֆոսֆոր, and’ K՝ կալիում.

Նեբարի: Ծառի հողից դուրս գտնվող մակերևութային արմատների ճապոներեն անվանումը։

Շ

Շարի: Բոնսայի բնի վրա առկա չորափայտի ճապոներեն անվանումն է։ Դա այն մասն է, որտեղից կեղևն ու կամբիումը հեռացվել են բնի վրայից՝ բնակլիմայական պայմանների բերումով բնության մեջ ծառի մասնակի չորացած բնափայտի էֆեկտ ստանալու համար։ Ի դեպ ջին եզրույթով անվանում են բոնսայի ոճավորման տարր հանդիսացող չորացած ճյուղը միայն։

Շոհին: Մինչև 25 սմ բարձրության բոնսայ։

Շերտավորում: Մայր բույսից բոնսայի տնկանյութի ձևովորման գործընթաց, որի ժամանակ հողախառնուրդով պատված բույսի ցողունը արմատակալեցվում է։

Ո

Չ

Չեչաքար (պեմզա): Հրաբխային վառ գունավորմաբ փրփրուն ապար, բոնսայի ավանդական հողախառնուրդի հիմնական բաղադրիչներից մեկն է։

Պ

Պատվաստում: Բոնսայի ձևավորման և բազմացման մեթոդ, որի ժամանակ մեկ բույսի ցողունը ներդրվում է մյուս բույսի ցողունի մեջ այնպես, որ այն ստանա աճի համար անհրաժեշտ սննդանյութերը և ժամանակի հետ սերտաճի նոր բույսին։ Ի տարբերություն ավանդական գյուղատնտեսության, ուր պատվաստումն օգտագործվում է սորտերի որակական հատկանիշները բարելավելու համար, բոնսայ արվեստում պատվաստումը կիրռվում է սաղարթի ճիշտ ձևավորման համար։

Պարարտանյութ: Սա բույսի սնունդն է, որ հիմնականում NPK բաղադրություն ունի։ N – Ազոտը սաղարթի համար, P – ֆոսֆորը արմատների և K – կալիումը ծաղիկների։

pH: Հողի թթվայնության չափման միավորը։ pH-ը նյութի թթվայնության կամ հիմնայնության (ալկալայնության) չափն է ջրում լուծված ժամանակ։ Այն գնահատվում է 0-14 միջակայքի ցուցիչով։ Մոտավոր դասակարգումով կունենանք այսպիսի ցուցանիշներ՝

pH 0 – 2 Խիստ թթվային
pH 3 – 5 Թույլ թթվային
pH 6 – 8 Չեզոք
pH 9 – 11 Թույլ հիմնային
pH 12 – 14 Խիստ հիմնային

Պեռլիտ: Volcanic ash that has been exposed to very high heat expands to form perlite. It is very light weight and is often used in potting mixes to encourage good drainage, as well as to keep the soil from compacting. Because it is also porous, it helps to maintain soil moisture. Its size ranges, but it is about as large as gravel. 

Ջ

Ջին: Ճապոնական եզրույթ՝ ճյուղի կամ բնի վերջավորության չորացած բնափայտը անվանելու համար։ Ջինը կարող ինչպես ծեր ճյուղ լինել, այնպես էլ բնի ցցված հատվածը: Սովորաբար ջինը արհեստականորեն ստեղծվում է անցանկալի ճյուղերից՝ դրանց կեղևը մաքրելով, ստանում բնական չորափայտի էֆեկտ։

Ռ

Ս

Սաղարթային բարձիկ: Ամպանման սաղարթի զանգված ճյուղի վրա։ Սաղարթաբարձերը ձևավորվում են ճյուղերը լարակապելով դիրքավորելուց հետո՝ էտելու և խուզելու միջոցով։

Սնուցող արմատ: Մազարմատները հողից ջուր և սնունդ են կլանում բույսի համար։

Սպեղանի քսուք: Վերքը հերմետիկ ծածկող նյութ, որ հատուկ ստեղծված է բույսերի արյունահոսությունը դադարեցնելու և կտրվածքը ապաքինելու համար։ Ընդունված է փորձառու բոնսայագործների շրջանում։

Սպիտակաթև։ Մանր, 1-1,5 մմ երկարության թռչող միջատ է, մարմինը՝ դեղնավուն, թևերը ծածկված են սպիտակ փոշենման փառով։ Թրթուրը ձվաձև է, բաց կանաչ։ Սովորաբար բնակվում է տերևի ստորին կողմում և հատկապես ամռանը խիստ վնասում է չինական վարդին, ֆուքսիային, խորդենուն, հասմիկին։ Դիմացկուն է թույների նկատմամբ։ Պայքարի միջոցները՝ տերևների ստորին կողմերը պետք է սրսկել կանաչ օճառի լուծույթով (1 լ ջրին՝ 10-15 գ) 3-5 անգամ, 6-7 օր ընդմիջումով։

Սուիսեկի: Քարերի դիտարկման ճապոնական արվեստ։ Այս քարերը սովորաբար լեռնային բնապատկերի կամ ժայռի ուրվագիծ ունեն և ցուցադրվում են ոչ խորը սկուտեղի կամ հատուկ փորագրված փայտե պատվանդանի վրա։ Սուիսեկն սովորեցնում է բնության կողմից ձևավորված քարերով հիանալու արվեստը, որում կիրառվում են միայն ջրի և քամու ազդեցությամբ ձևավորված անմշակ քարեր լեռնածերպերից, ծովափերից, գետերի հունից։

Սերմերի ստրատիֆիկացում: Բնական գործընթաց, որի ընթացքում սերմերը ենթարկվում են սառը ջերմաստիճանների ազդեցությանը, ինչի արդյունքում բարձրանում է նրանց ծլունակությունը։ Այս պայմանները կարելի է վերարտադրել նաև արհեստականորեն սերմերը սառնարանում դնելով։

Սուիբան: Առանց ջրահեռացման անցքերի ճապոնական սկուտեղ սուիսեկի քարերի ցուցադրման համար։

Վ

Վահանակիրներ (Diaspididae)։ Կոկցիդների ենթակարգի հավասարաթև միջատների ընտանիք։ Մարմինը կլոր է, ստորակետաձև, տանձաձև, հիմնականում սպիտակ, դեղին, դարչնագույն, գորշ կամ սև, 0,5–2 մմ երկարությամբ։ Մեջքի վրա ունեն թրթուրային 1–2 շապիկներից կազմված, հեշտորեն առանձնացվող վահանիկ (այստեղից՝ անվանումը)։ էգերն արաներից խոշոր են, անթև և անոտ, արուներն ունեն մեկ զույգ թև, բնականոն զարգացած վերջավորություններ, բերանային ապարատը ետ է զարգացած։ Թրթուրները և հասուն էգերը սնվում են բույսերի հյութով։ Հայաստանում հայտնի է մոտ 60 տեսակ։ Մակաբուծում են սովորաբար ծառերի, թփերի, ավելի հազվադեպ՝ խոտաբույսերի վրա։

Վերատնկում: Թաղարում աճող բոնսայի դուրս բերումն իր տարայից՝ արմատները էտելու և հողախառնուրդը թարմացնելու նպատակով։ Այս ձեռնարկով ստուգվում է բոնսայի առողջության վիճակը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բույսը տեղափոխվում է այլ թաղար՝ ավելի մեծ կամ ավելի գեղեցիկ։

Վերմիկուլիտ: Հատուկ մշակում անցած հանքաքար, որ սպունգի պես կարող է ջուր և օդ կլանել։ Թրծված վերմիկուլիտը ջրում չի սուզվում, հաճախ է կիրառվում նոր տնկիների արմատակելցման համար։

Տ

Տաչիագարի ։ Բնարմատից (նեբարի) մինչև առաջին ճյուղն ընկած բնի հատվածը։

Տերևաթափում։ Ծառի ամբողջական կամ որոշ տերևների էտումը, խուզումը՝ ճյուղավորումը, շիվերի և ավելի մանր տերևների աճը խթանելու նպատակով։

Տերևաթափվող։ Աճի եղանակային շրջափուլ ունեցող ծառ կամ թուփ, որի նոր սաղարթն աճում է գարնանը, այդ աճը շարունակվում է ամռանը, աշնանը գունափոխվում է և տերևաթափվում է՝ ձմռանը ճյուղերին թողնելով բողբոջներ հաջորդ գարնան նոր սաղարթի համար։ Տերևաթափվող ծառերն ամեն տարի քուն են մտնում։

Տորֆամամուռ: (Sphagnum) Մամուռի տեսակ, որ հաճախ է օգտագործվում բոնսայ արվեստում որպես հողածածկույթ, հողախառնուրդ, ինչպես նաև օդային շերտավորման մեթոդով կտրոններ բազմացնելիս արմատակալումը խթանելու համար։

Տոկոնոմա: Կամ ուղղակի՝ տոկո, ճապոնական ազնվականի ավանդական տան չորս հիմնական բաղադրատարրերից մեկը, որ իրենից ներկայացնում է ցուցադրավայր, ոչ մեծ պատվանդան, կամ պատի մեջ խորան, որտեղ կարճ ժամանակով ցուցադրվում է հատուկ դրա համար ներս բերված բոնսայը, կամ իկեբանան։ Տոկոնամայի երեք հիմնական բաղադրատարրեն են՝ Բոնսայ ծառը, որ մարդու խորհրդանիշն է, մագաղաթը՝ դրախտի, և որևէ ակսեսուար, ասենք մոմակալ, որպես երկրի խորհրդանիշ։ Ըստ ճապոնական էթիկետի, ամենապատվավոր հյուրին նստեցնում էն մեջքով դեպի տոկոնաման։

Տուֆա: Փափուկ կրքարային ապար, որ թեթևության ու հեշտությամբ փորվելու շնորհիվ օգտագործվում է ժայռային բոնսայների ստեղծման մեջ։ Տուֆան ձևավորվում է կրաքարով հարուստ ջրերի գոլորշիացման արդյունքում, իբրև նստվածք թողնելով կալցիումի կարբոնատը, որ նաև պարունակում է երկաթի օքսիդ, ինչն էլ տալիս է քարին բնորոշ դեղին ու կարմիր երանգավորումը։

Ր

Րաֆֆիա: Նույնանուն արմավենուց ստացվող մանրաթելավոր ժապավեն, որ ճկուն է թաց ժամանակ և շատ ամուր չորանալիս։ Օգտագործվում է բոնսայի ճյուղերը լարակապելիս ցողունի վրա փաթաթելու և ճյուղերը կոտրվելուց ու վնասվածքներից պաշտպանելու նպատակով։ Չորանալիս բաց դեղնավուն երանգ է ստանում։

Ց

Ու

Փ

Փշատերև: Ծառեր, որ փոքր ու կոշտ, հաճախ ասեղնաձև տերևներ ունեն, հիմնականում մշտդալար, օրինակ՝ սոճին, եղևնին, մայրին և գիհին։

Ք

Քլորոզ: Քլորոֆիլի պակասի հետևանքով տերևի հյուսվածքի դեղնելը։ Քլորոզի հավանական պատճառներն են վատ ջրահեռացումը, վնասված արմատները, հողի բարձր հիմնայնությունը և սնուցիչ նյութերի պակասը բույսի մեջ։

Եվ

Օ

Օդային շերտավորում: Անմիջապես մայր բույսի վրա առանձին բոնսայի բազմացման մեթոդ է, որ կատարվում է կեղևի վրա կտրվածք անելու և այն սննդարար ու խոնավ հերմետիկ միջավայրով ծածկելու միջոցով։ Օդային շերտավորումը ավելի բարդ է, քան ցողունային կտրոններով բազմացումը, բայց այն առավելությունն ունի, որ ընտրված հատվածը, մինչ արմատակալելը շարունակում է ջուր և սննդանյութեր ստանալ մայր բույսից: Սա կարևոր է այն բույսերի համար, որոնք դանդաղ են արմատակալում, կամ եթե մեծ կտրոն է ընտրված բազմացման համար:

Օդի խոնավություն: Օդի հարաբերական խոնավությունն օդում փաստացի պարունակվող ջրային գոլորշիների առաձգականության և տվյալ ջերմաստիճանում գոլորշիների հագեցման առաձգականության հարաբերությունն է՝ արտահայտված %-ներով։ ՀՀ-ում տարեկան միջին հարաբերական խոնավությունը 56-75 % է։

Ֆ

Ֆենշույ: Բառացի թարգմանությամբ՝ քամի և ջուր։ Ֆենշույը տեղակայման հին չինական արվեստ է, որի խնդիրը մարդւո ապրելավայրում ու կյանքում հարմարավետության և ներդաշնակության ստեղծումն է։

Ֆոտոսինթեզ: Գործընթաց որի արդյունքում բույսերում առկա քլորոֆիլը ջուրն ու ածխաթթու գազը վերածում են ածխաջրածնի՝ օգտագործելով արևի էներգիան։

Ֆոսֆոր: Բոնսայի սնուցման կարևորագույն տարր, պարբերական համակարգում նշանը՝ P․ Խթանում է արմատների աճը, ինչպես նաև կարևոր է պտուղների ու սերմերի հասունացման համար։

Կարող եք բեռնալ նաև Անտառագիտական և կանաչապատման տերմինների բառարանը, որ ընդգրկում է անտառային տնտեսության և կանաչապատման ոլորտներում օգտագործվող շուրջ 1650 տերմին և հասկացություն, դրանց ժամանակակից համառոտ բացատրությունները հայերեն լեզվով, ինչպես նաև այդ տերմինների ռուսերեն և անգլերեն համարժեքները:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *