Յամադորի․ տնկիների հավաքչություն

Ճապոներեն յամադորի եզրույթով են կոչում այն ծառերը, որ բնության մեջ բնական պայմանների բերումով, օրինակ խիստ քարքարոտ տեղադրության և սննդարար նյութերի պակասի պատճառով ցածրաճ են մնացել։

Չնայած այն բանին, որ այս տնկիները չափազանց դժվար է անվնաս հանելն ու տնկարան տեղափոխելը, դրանք գեղեցիկ բոնսայ դառնալու կարևոր որակներ ունեն։ Նաև հաշվի առեք, որ յամադորիի հավաքչությունը վայրի բնությունից օրենքով արգելված է, տնկանյութ կարելի է հանել միայն հողի սեփականատիրոջ թույլտվությամբ։

Ծառատեսակների մեծամասնության համար տնկիները հանելու լավագույն ժամանակը վաղ գարունն է, մինչ վեգետացիոն շրջանի սկիզբը։

Յամադորի տնկանյութի հավաքչության քայլ առ քայլ ուղեցույց

  1. Առաջինը՝ բահով փորում ենք բույսի շուրջը, զգուշությամբ, որպեսզի չվնասենք ծառի արմատայիան համակարգը։
  2. Հողից հանելուց հետո տնկին դնում ենք նախապես թրջված կտորի վրա, հետո արմատախուրձը փաթաթում այդ նույն կտորով։ Կարևոր է, որ տեափոխման ընթացքում ծառարմատները չչորանան։ Տնկարան հասցնելուն պես այն անմիջապես պետք է տնկվի թաաղարում։
  3. Այնտեղից, որտեղից հանել եք ծառը, նաև մի քիչ բնահող վերցրեք, հետագայում յամադորիի հողախառնուրդում այն օգտագործելու համար։
  4. Հնարավորինս մեծ թաղար վերցրեք ջրահեռացման անցքերով և գրեթե ¼-ի չափով մանրախիճի ու ակադամայի խառնուրդ լցրեք։ Բոնսայ հողախառնուրդների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ։
  5. Բացեք կտորի մեջ փաթաթված ծառարմատը և դրեք այն թաղարում, կողային դատարկ հատվածը լցրեք բույսի աճելավայրից բերված հողի ու ակադամայի խառնուրդ ½ հարաբերությամբ։
  6. Վերջում՝ առատ ջրեք, բայց զգուշացեք հողի մակերես ջրի առատ շիթով վնասելուց։
  7. Ծառը դրեք ուղիղ արևից պաշտպանված տեղում և հողն անընդհատ խոնավ պահեք։ Ամռանը կարելի է մի քիչ պարարտացնել։ Այսպես բույսը պետք է մնա մեկ տարի, և բարեհաջող ադապտացիայից հետո նոր միայն կարելի է զբաղվել նրա ոճավորմամբ։
Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *