Չորափայտի ստեղծումը բոնսայի վրա

Ջին, շարի և ուրո

Ծառի վրա ջին կամ շարի մեթոդով չորափայտ ստանալը կարող է  էականորեն ընդգծել ծառի բնավորությունը: Ջինը ճյուղի մերկ հատվածն է, իսկ շարին՝ բնի անկեղև մասը:

Բնության մեջ չորափայտն առաջանում է, երբ կայծակը խփում է ծառին՝ այն մասամբ վնասելով, երբ ճյուղերը կոտրվում են ձյան ծանրությունից կամ ենթարկվում ցրտահարությանի:  Փայտը մեռնում է և արևի ճառագայթների ազդեցության տակ ժամանակի ընթացքում սպիտակում: Այսպիսով ծառը ձեռք է բերում պատմություն, գոյատևման պայքարում վերապրածի խարիզմա և հմայք։ Չորափայտ ստանալու տեխնիկաները բոնսայ ծառի համար նույն խնդիրն են լուծում։

Այս տեխնիկան առավելապես կիրառվում է մշտադալար ծառերի դեպքում, քանի որ Ջինի ու Շարի տեխնիկան սաղարթավոր ծառերի դեպքում անբնական է նայվում (սաղարթավոր ծառերի վրա չորափայտը  հաճախ փտում է):

Ե՞րբ կիրառել այս տեխնիկան

Չորափայտ ստանալու լավագույն ժամանակը վաղ գարունն է կամ ուշ ամառը:

Բնի հրաշալի «շարժում» և կատարյալ տպավորիչ չորափայտ (Շարի):
Չորափայտի մեկ այլ օրինակ բոնսայ ծառի վրա:
Չորափայտը այս ճյուղի վրա (Ջինը և շարին համատեղ) շատ տպավորիչ են  նայվում:

Ինչպե՞ս բոնսայի վրա չորափայտ ստեղծել:

Բնական տեսք ունեցող Ջին և Շարի ստանալու համար որոշակի հմտություն է պահանջվում: Նախապես  փորձարկեք տեխնիկան, մինչ արժեքավոր ծառերին  անցնելը: Բոնսայի ճիշտ գործիքների օգատգործումը կարևոր է. օգտագործեք հարթաշուրթ աքցան, գոգավորող գործիքներ և  կրաքարային ծծումբ, որոնք հիմնականում հասանելի են բոնսայի առցանց խանութներում:

Ջինի ստեղծումը բոնսայի վրա

Ճյուղից հեռացրեք կեղևը՝ թողնելով միայն փայտանյութի կոշտ զանգվածը: Ջինի համար նախատեսված հարթաշուրթ աքցանով  պոկեք փայտի  շերտերը և կտրեք դրանք Ջինի՝ ձեր նախընտրած հատվածում:

Երբ ստանաք Ջինի ձեր ցանկալի ձևը, կարող եք  հղկելով կլորացրնել սուր անկյունները՝ օգտագործելով կա՛մ գոգավորող որևէ սարք, կա՛մ   հղկաթուղթ: Հնարավորության դեպքում  սպիտակեցրեք ՝ պատելով կրաքարի ծծումբով և կանխելով Ջինի հետագա փտումը: Ճիշտ չորացում ապահովելու համար ձեզնից մեկ գիշեր կպահանջվի: Կարդացեք ստորև ներկայացվող քայլ առ քայլ ուղեցույցը՝ մանրամասն տեղեկություններ ստանալու համար:

Շարին բնոսայի վրա

Շարի համար ճիշտ տեղ գտնելը բավական դժվար է. այն  ոչ միայն պետք է  գեղեցիկ նայվի,  այլև  չխաթարի բույսի ավելի բարձր ճյուղեր անհրաժեշտ սննդանյութերի մատակարարման հոսքը: Նախքան կեղևի հեռացնելը՝ նախապես կավիճով  գծեք շարի  ցանկալի ձևը:  Ռիսկի մի դիմեք. լավ կլինի, որ շարի ստեղծման գործընթացը երկար ամիսների, գուցե նաև տարիների  վրա բաշխեք: Սկսեք կեղևի բարակ ժապավենից՝  այն փուլ առ փույլ լայնացնելով: Կեղևը կտրեք սուր դանակով և պոկելով քաշեք այն՝ օգտագործելով Ջինի հարթաշուրթ աքցանը:  Երբ արդեն ցանկալի տեսքն ապահոված կլինի, կարող եք բնի վրա թեթև խոռոչ բացել՝ օգտագործելով գոգավորող գործիքներ կամ փորիչ: Այժմ սպիտակեցրեք Շարի հատվածը՝ այն պատելով կրաքարով, որը նաև կպաշտպանի բոնսայը վարակներից: Կարդացեք ստորև բերված  քայլ առ քայլ ուղեցույցը ՝ մանրամասն տեղեկություններ ստանալու համար:

Ջին և շարի ստեղծելու քայլ առ քայլ ուղեցույց՝

  1. Այս ծառն արդեն իսկ առանց կեղև ճյուղ ունի, բայց այն պետք է ձևավորել և կարճացնել:
  2. Օգտագործելով հատուկ հարթաշուրթ աքցանը՝  կլպում ենք ճյուղի մանրաթելերը, ինչն ավելի բնական տեսք է հաղորդում, քան սովորական մկրատով կտրելու դեպքում:
  3. Կեղևը հեռացնելու համար շատ սուր դանակ օգտագործեք: Հետևեք հիմքից դեպի վերև գնացող երակին:
  4. Շարին պետք է շարունակվի մինչև հողի մակերեսը՝ ծառին ավելի բնական տեսք ապահովելու համար:
  5. Հնարավորինս մշակում և հարթեցնում ենք չորափայտը՝ նրան հին տեսք հաղորդելու համար:

Օգտակար խորհուրդ

Բոնսայն էտելիս խնայեք խոշոր ճյուղերը, եթե պետք չգան, դրանք միշտ կարելի է հեռացնել, հակառակ դեպքում միշտ աչքի տակ ունեցեք ապագա գեղեցիկ ջինը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *