Տնկարանից բոնսայի մշակաբույսի գնումը

Ինչպես աճեցնել Բոնսայ տնկարանի մշակաբույսից/նախաբոնսայից

Տնկարանի մշակաբույսերը (նաև՝ նախաբոնսայ) երիտասարդ աճեցնովի տնկիներ են, որոնք առանձանում են Բոնսայի համար անհրաժեշտ հարուստ որակական հատկանիշներով։ Տնկարանային մշակաբույս գնելը բոնսայ ծառ ստանալու ամենաարագ տարբերակն է և գնելուն պես անմիջապես կարող եք սկսել նրա ձևավորումը։

Թեպետ լավորակ տնկանյութ գտնելը հեշտ չէ, սա բավական մատչելի ու արագ մեթոդ է ձեր Բոնսայի հավաքածուն ընդլայնելու համար։ Թաղարային տնկանյութից աճեցնելու համեմատ ավելի հասուն ծառի հետ աշխատելու բացասական կողմը հաճախ այն է, որ ստիպված եք լինելու հաստ ճյուղեր էտել, որի արդյունքում տեսանելի սպիներ են մնում։

Որտեղից գտնել նախաբոնսայ/տնկարանային մշակաբույս

Լավորակ տնկի գտնելը դյուրին չէ, փորձեք փնտրել փոքրիկ, ընտանեկան տնկարաններում (մեծ վաճառքի խանութներում դժվար թե անմշակ տնկանյութ գտնեք)։ Այդպիսի տնկարաններում միշտ կան վատ զարգացած, ծռմռված, ասիմետրիկ տեսքի պատճառով չվաճառված տնկիներ, որոնք սովորական այգեգեշինարարներին այդքան էլ հետաքրքիր չէն, փոխարենն իսկական գտածո են բոնսայագործի համար։

Ե՞րբ

Տնկարանի մշակաբույսեր կարելի է գնել ամբողջ տարվա ընթացքում, սակայն տնկանյութերի մեծ մասը վաճառքի է դրվում վաղ գարնանից մինչև ուշ ամառ ընկած շրջանում։

Ի՞նչ փնտրել մշակաբույսի տնկարանում

Անհրաժեշտ տնկանյութ գտնելու ձեր կարողությունները կսկսեն բարելավվել, երբ ավելի շատ բան սովորեք բոնսայ աճեցնելու մասին։ Այնուամենայնիվ, առանցքային կետերը, որոնց պետք է ուշադրություն դարձնել, վերաբերում են բոնսայի ծառատեսակին, ծառաբնի ձևին ու թեքությանը, ծառի սաղարթի կառուցվածքին և դրա նեբարիին (մակերեսային արմատները)։ Ստորև լուսանկարներում պատկերված են բարձրորակ նախաբոնսայի օրինակներ, որոնք շատ հարմար են որպես բոնսայ աճեցնելու համար։

Նախաբոնսայի երիտասարդ տնկանյութ ( Chamaecyparis )
Մատղաշ եղևինի տնկարանային մշակաբույս։

Ի՞նչ անել հետո

Նոր գնված տնկարանի մշակաբույսը դրեք դրսում (իհարկե եթե այն սենյակային ծառ չէ) և պահեք խոնավ, բայց ոչ թաց պայմաններում։ Ծառերը կարելի է նորմալ չափաբաժնով պարարտացնել, ինչպես նկարագրված է պարարտացման մասին հոդվածում։ Ծառն անմիջապես ձևավորել կամ չձևավորելը կախված է, թե որ եղանակին եք տնկարանի մշակաբույսը գնել։ Եթե այն գնել եք վաղ գարնանը, ապա կարող եք անմիջապես էտել և վերատնկել, սակայն եթե տարվա ավելի ուշ եղանակի եք գնել, անհրաժեշտ կլինի սպասել մինչ հաջորդ գարուն։

Տնկարանի մշականյութերի ձևավորելու համար լրացուցիչ տեղեկության և գաղափարներ ստանալու համար կարող եք այցելել կայքի բոնսայի ոճավորմանը նվիրված բաժինը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *