Ճապոնական այգիներ

Կարեսանսույ, շակկեյ և Ձեն այգիներ

日本庭園 – Ճապոնական այգիները հաճախ բուդդայական մենաստանների և Շինտո տաճարների անբաժանելի մասն են կազմում, ուստի դրանք խորը կրոնական արմատներ ունեն։ Շինտոյական հավատամքում բնության կարևորությունն արտացոլված է այգու այնպիսի միավորներում, ինչպիսիք օրինակ լճերը, ծառերը և քարերն են, իսկ բուդդայական միավորները՝ լեռները, քարախմբերն ու ծովերն են։

Ինչպես բոնսայի պարագայում, ճապոնական այգու բազմաթիվ միավորներ հավանաբար նույնպես ներմուծվել են Չինաստանից կամ Կորեայից Աուկա տոհմի ժամանակաշրջանում (Ք․հ․ 538-710)։ Հեիյան տիրության (794-1185) ժամանակահատվածում են հաստատվել ճապոնական այգու ներկայումս օրինաչափ մի շարք չափանիշներ։

Ճապոնական այգու բնորոշ առանձնահատկությունները

Այգիները որպես կանոն ստեղծվում են որևէ ճարտարապետական կառույցի շուրջ, օրինակ՝ տան, տաճարի կամ թեյի տաղավար, որտեղից, ընդամենը թղթե դռները բացելով, հնարավոր է զմայլվել շրջակայքով։ Այսկերպ տան ներսը ազատ սահում ու միանում է դրսին։ Բացի հիմնական կառույցից այգիների մեծամասնության պարագայում կարելի է առանձնացնել ևս մի քանի միավորներ։

  • Ջուրը (mizu)՝ հաճախ լճի տեսքով, փոքրիկ լճակի, առվակի կամ էլ ալիքաձև փոցխած մանրախճի, որն արդեն ջրի խորհրդանշական ներկայությունն է։
  • Քարերը (ishi), որ տեղակայվում են առանձին, կամ քարախմբերով, խորը արմատներ ունեն Շինտո ուսմունքում։
  • Կղզիները՝ այգու չափերից կախված կղզիները կարող են լինել ինչպես մեկ քարի տեսքով, այնպես էլ իրական կղզու։ Ցամաք բնապատկերով այգիներում կղզիները ստեղծվում են քարերով։
  • Փոխառված տեսարան (shakkei)՝ շրջակա լեռները որպես այգու ձևավորման մաս օգտագործելը։
  • Ավազ կամ գլաքարեր, որոնք կիրառվում են տարածքը ոգիներին հյուրընկալ դարձնելու համար։
  • Կամուրջներ՝ քարից կամ փայտից, կամ էլ քարեր՝ հարմարեցված գետանցի համար։
  • Ծառեր՝ հաճախ շատ ծեր սոճազգիներ, որոնք խորհրդանշում են վաղնջականությունը։
  • Տարածքը եզերող պատեր կամ կենդանի ցանկապատեր։
  • Զարդանախշով իրեր՝ (tenkebutsu), որ լինում են տարբեր չափերի ու ձևերի, ինչպես օրինակ քարե կանթեղները կամ ավազանները։
  • Ջրվեժներ՝ բաղկացած մեկ կամ բազմաթիվ աստիճաններից, իսկ ցամաք բնապատկերներում՝ պատկերված քարերի միջոցով։

Ճապոնական այգու ոճերը

Դասակարգվում է ըստ մի քանի ոճերի․

  • Կարեսանսուի․ նշանակում է ցամաք բնապատկերով այգի և մեծապես կրում է ձեն բուդդայականության ազդեցությունը։ Բծախնդրորեն փոցխած ավազն ու քարերը պատկերում են լճակները, առվակները, կղզիներն ու լեռները։
  • Կաիյու-շիկի (ճեմելու այգիներ)․ զբոսանքի համար նախատեսված ճեմուղիներով այգի։
  • Կանշոշ (նստելու այգիներ) սփռվում են առանձատան շուրջը, որտեղից կարելի է հիանալ բացվող տեսարանով։

Կիոտոյում չտեսնված մեծ թվով ճապոնական այգիներ կան, որոնցից առանձնանում են Գինկակու-ջին, Կոնչի-ինը, Կենին-ջին և Նիննա-ջին։ Ճապոնական այգիները սերտորեն կապված են պոեզիային, գրականությանն ու թեյախմության արարողությանը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *