Բոնսայի տեղադրությունը

Ծառի ճիշտ տեղադրության մասին

Ծառի ճիշտ տեղադրության հարցը բարդ խնդիր է՝ կախված է մի շարք գործոններից, որոնք պետք է հաշվի առնվեն՝ տեղական միկրոկլիման, տարվա եղանակը և այլն։ Բայց որոշիչ գործոնը ծառի տեսակն է և հատկապես՝ բոնսայը սենյակային է, թե բացօթյա։

Սենյակային բոնսայներ

Շատ տներում բոնսայի համար ամենահարմար տեղը հարավային լուսամուտն է, քանի որ լույսի բավարար քանակը սկզբունքային նշանակություն ունի ծառի համար։ Պատուհանից անգամ մի քանի մետր հեռու տեղակայելու դեպքում լույսի ինտենսիվությունը կտրուկ ընկնում է՝ դանդաղեցնելով նրա աճն ու դատապարտելով դանդաղ մահվան։

Սենյակային բոնսայները հիմնականում (մերձ)արևադարձային բույսեր են, ինչպես ասենք ֆիկուսն է, ինչը նշանակում է, որ նրանք նաև օդի բարձր խոնավության կարիք ունեն։ Բոնսայը ջրով լի սկուտեղի մոտ տեղադրելով կարելի է լուծել այս խնդիրը։ Սենյակային ծառերը տեղակայեք այնպիսի տեղ, ուր օրվա ընթացքում կպահպանվի քիչ թե շատ կայուն ջերմաստիճան։

Ամենապահանջված սենյակային բոնսայները՝ ֆիկուս, թեյի ծառ, չինական թեղի

Բացօթյա բոնսայներ

Բոնսայ ծառերի մեծամասնությունը բացօթյա տեսակներն են։ Եղանակների տարեկան փոփոխությունն անհրաժեշտ է նրանց լիարժեք աճի և առողջության համար՝ ձմեռային գերխնամքն օրինակ կթուլացնի ձեր ծառը։

Իհարկե խնամքի պայմանները ծառից ծառ տարբեր են, սակայն գոյություն ունեն ընդհանուր կանոններ։ Տեղակայեք ձեր բոնսայը առատ լուսավորված արևոտ տեղում։ Եթե ձեր բնակավայրում ամառն առանձնակի շոգ է, հետկոսօրի կիսաստվերը փրկություն կլինի ձեր ծառի համար։ Իսկ ձմեռային խնամի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ։

Ամենասիրված բացօթյա բոնսայները՝ գիհի, սոճի, թխկի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *