Բոնսայի ձմեռումը

Հատուկ ձմեռային խնամքի մասին

Ինչպես բոնսայի խնամքի շատ տեխնիկաներ, արդյունավետ ձմեռային խնամքը նույնպես կախված է ինչպես ձեր բնակավյրի կլիմայից, այնպես էլ ձեր ծառատեսակից։

Սառնոտ շրջաններում աշնան ընթացքում ցրտադիմացկուն ծառերը սկսվում են պատրաստվել ձմռանը՝ տերևաթափ լինելով (միայն տերևաթափվող ծառերը), ինչը պաշտպանում է նրանց ջրազրկումից։ Ձմեռային քնի այս շրջանը խիստ կարևոր է նրանց առողջության համար, պետք չի ծառերը ներս՝ ավելի տաք տեղ տեղափոխել, գերխնամքը միայն կվնասի նրանց։

Այս կանոնը չի գործում (մերձ)արևադարձային ծառերի համար, քանի որ նրանք իրենց բնօրրանում ձմեռում են 15°C-ից ոչ ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում։ Երբ արևադարձային ծառերը ներս եք տանում հոգացեք, որ դրանք տեղակայված լինեն արևոտ լուսամուտի մոտ համեմատաբար բարձր խոնավության պայմաններում։ Միայն հարավային լուսամուտի մոտ տեղակայում կլուծի բավարար լուսավորության խնդիրը։

Բոնսայների ձմեռային պաշտպանութունը

Ծառերի մեծամասնույթունը ձմեռում են -10°C-ին մոտ ջերմաստիճանային պայմաններում։ Բնության մեջ նրանց արմատները սովորաբար խորը թաղված են հողոմ, ուր համեմատաբար կայուն ջերմաստիճան է և հողը չի սառչում անգամ ձմռանը։ Բայց քանի որ բոնսայի արմատային համակարգը ամբողջությամբ սկուտեղի մեջ է, որը ցրտի հետ անմիջական շփման մեջ է գտնվում, ապա բոնսայների արմատները լրացուցիչ պաշտպանության կարիք ունեն։

Եթե ձեր բնակավայրում խստաշունչ ձմեռներ են լինում, ապա ձեր բոնսայների ձմեռումը կարելի է կազմակերպել սառը ջերմոցում։ Եթե նամն հնարավորություն չկա, դուք կարող եք սկուտեղը շրջանակել ջերմամեկուսիչ շերտով, կամ սկուտեղով թաղել ձեր բաց հողում ու թողնել մինչև գարուն՝ ծառի բողբոջելը։

Ձմեռային քնի ընթացքւոմ զգուշացեք ծառը երկար ջերմային ազդեցության ենթարկելուց, քանի որ դրա արդյունքում այն կարող է արթնանալ և սկսել ակտիվ աճի գործընթաց։ Երբ ծառը սկսում է աճել, այն շատ զգայուն է դառնում ցրտահարություններ հանդեպ։ Եթե անգամ ծառը չցրտահարվի հետագայում, ապա կթուլանա և շատ զգայուն կդառնա հիվանդութունների հանդեպ։ Սառը ջերմատներում ձմեռում կազմակերպելիս պետք է արևոտ օրերին բացել ջերմատան դուռը գերտաքացումից խուսափելու համար։

Չքնաղ ճյուղավորմամբ զելկովա ճապոնական բոնսայը ձմեռային հանգստի մեջ։

Ձմեռելիս, երբ բոնսայները հանգստի քուն են մտնում, նրանք ջրի կարիք չունեն։ Ջրեք շատ քիչ միայն, երբ հողն ամբողջությամբ չորացել է։ Նաև հետևեք միջատների և հիվանդությունների առկայությանը։ Գարնանը բոնսայներն էլի կարող եք տեղափոխել իրենց հիմնական տեղակայման վայր, բայց ուշադիր եղեք գարնանային ցրտահարություններից դրանք պաշտպանելու համար։

Share Button

1 Մեկնաբանություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *