Բոնսայի թաղարը

Ինչպես ընտրել ծառին համապատասխան թաղարը

Ծառը ծառ է, իսկ թաղարը՝ ուղղակի թաղար։ Այն չի դառնում բոնսայ, մինչև այս երկուսը չեն միավորվում ու միասին ներդաշնակություն ձևավորում։ Բոնսայ արվեստի զգալի մասը այն ծառի փորձառությունն է, որն անջատվել է իր հողից և այժմ թաղարի մեջ է ապրում է։

Իրականում, որոշ պահանջներ բավարարելու դեպքում բազմաթիվ տարաներ կարող են ծառայել իբրև թաղար բոնսայ ծառերի համար։ Իհարկե պետք է ունենան ջրահեռացման և լարակապման անցքեր, որպեսզի ծառը ամրացվի թաղարին։ Դրանք կարող են պատրաստված լինել կավից, բետոնից, պլաստիկից և անվտանգ մետաղներից (մետաղները կարող են թունավոր լինել)։ Յուրաքանչյուրը կարող է թաղարներ պատրաստել իր իսկ ձեռքերով։ Բայց դասական համարվող բոնսայի թաղարները պատրաստված են լինում կավից կամ ճենապակուց, թրծվում են, ինչը ենթադրում է, որ այն ներծծում է ջուրը և չի պահում իր մեջ։ Սա կարևոր է ծառերի առողջության համար։ 

Ամենակարևորը ծառի առողջությունն է։ Ավարտուն բոնսայը հաճախ անցած է լինում տարիների պատրաստության միջով՝ իր արմատային համակարգը ավելի ու ավելի փոքր թաղարներին հարմարացնելու համար։ Ինչպես արդեն գիտեք, բոնսայի պրակտիկան համբերատարության և համառության դաս է, որը վստահաբար կիրառվում է, երբ վրա է հասնում ճիշտ թաղար ընտրելու ժամանակը։ Ամենակարևոր բանը, որ անհրաժեշտ է մտապահել թաղար փնտրելիս, պահանջված չափերն են, և հատկապես թաղարի խորությունը։

Օվալաձև թաղար անտառատիպ բոնսայի համար

Հիմնական ուղեցույց՝ ինչպե՞ս թաղար ընտրել բոնսայի համար

Բոնսայի վարպետ դառնալու կարևոր մասը կայանում է ճիշտ թաղար ընտրելու կարողության մեջ։ Ոմանք առաջնորդվում են իրենց վեցերորդ զգայարանով։ Բայց սա կարող է դժվար լինել սկսնակի համար․ այդ պատճառով ահա մի քանի հիմնական օրենք ու ուղեցույց, որոնցով կարող եք առաջնորդվել։ Մաղթում ենք հաջողություն՝ ձեր ծառի ապագա տան որոնման գործում։

  • Արական կամ իգական

Նախ և առաջ պետք է որոշել ծառի սեռը՝ այն արական է, թե իգական։ Սովորաբար, ծառը այդ երկուսի խառնուրդն է լինում և հարցն այն է՝ ո՞ր սեռն է գերակա։ Սա իրոք ամենակարևոր կանոնն է թաղար ընտրելու գործում։ Որոշ հուշող նշաններ, որոնք կօգնեն ձեզ՝ ծառերը, որոնք կոր են, ճկուն, հարթ կեղևով և նոսր ճյուղեր ունեն, համարվում են իգական։ Համապատասխանաբար արական տարբերակիչները ուժեղ, կոշտացած կեղևով, չոր, հաստ բնով և խիտ ճյուղեր ունեցողներն են։ 

  • Չափ

Գլխավոր կանոնը հետևյալն է․ «Թաղարը պետք է լինի նույն լայնության, որքան նեբարիից վեր գտնվող ծառաբնի երկարությունն է»։ Օվալաձև և ուղղանկյուն թաղարները սովորաբար կազմում են ծառի բարձրության ⅔ մասը։ Կլոր կամ քառակուսի թաղարները՝ ⅓ մասը, եթե միայն սաղարթն անբնական լայն չէ։ Այդ դեպքում թաղարը լայնանում է, որն էլ կոմպենսացվում է թաղարի բարձրության կրճատմամբ։ Եռատերև թխկիները (որոնց արմատներն արագաճող են) մրգատու և ծաղկող ծառերի պես համեմատաբար խորը թաղարների կարիք ունեն։ 

  • Դիզայն

Թաղարների դիզայնը պետք է համապատասխանի ծառի արականության կամ իգականության աստիճանին։ Որքան շատ եք հետազոտում, այնքան ավելի ներդաշնակ է ավարտուն բոնսայի փորձառությունը։ Սրան հասնելու համար գոյություն ունեն որոշ հավելյալ բացադրատարրեր, որոնցով կարելի է աշխատել։ Այն պետք է լինի գոգավոր, թե ուռուցիկ, անկյունավոր, թե կլոր, օվալաձև թե ուղղանկյուն ուղղանկյուն։ Ապա իգականության կամ արականության աստիճանը ճշգրտելու համար, ես կարող եմ խաղալ ոտնակների ձևի, ջնարակի գույնի և դեկորի ընտրության մեջ։ 

Կորավուն կողերով չջնարակված բոնսայի թաղար

Արական թաղարները սովորաբար լինում են խորը, քառակուսի, ունենում են մաքուր երիզներ և հաստ ոտքեր։ Թաղարի պռունկն ընդգծում է արականությունը, իսկ ներքին հանգը ուժեղացնում է իգականությունը։ Իգական թաղարները հաճախ ունենում են փափուկ եզրեր, նուրբ ոտքեր ու համեմատաբար ցածր և ողորկ են։ Կլոր, ուռուցիկ թաղարները հիմնականում համարվում են անդրոգեն։ 

Թաղարի համար ջնարակ ընտրելու ամենակարևոր կանոնը այն է, որ դրա գունախաղը պետք է լինի նաև ծառի վրա։ Կեղևին, տերևների գույներում, մրգերի կամ ծաղիկների վրա։ Հետևաբար, չջնարակված շականակագույն, մոխրագույն կամ հողագույն երագները սովորաբար անվտանգ ընտրություն են։ Դրանք նաև ապահովում են ծառի ջերմությունն ու կայունությունը։ Բայց մենք կարող ենք աշխատել նաև այնպիսի հակասական գույների հետ, ինչպիսիք են կապույտը կամ սառը կանաչը։ Դրանք ապահովում են հավասարակշռությունն ու թարմացնում կոմպոզիցիան։ 

Նպատակը ներդաշնակություն ստեղծելն է։ Մանրամասն զննեք՝ ինչ որոշումներ են կայացրել այլ մարդիկ իրենց թաղարների համար, քննարկեք մնացածի հետ։ Այցելեք ցուցահանդեսներ, գնացեքներկայացումների, կարդացեք գրքեր։ Մի խուսափեք խեցեգործի հետ ակտիվ աշխատելուց։ Կարելի է անգամ ինքնուրույն էսքիզներ անել ու առաջարկություններ ներկայացնել խեցեգործին՝ ծառին հարմար թաղարների ընտրության համար։ Հիշեք, որ ծառի համար միշտ էլ մեկից ավելի տարբերակներ գոյություն ունեն։ Դրանք սովորաբար բազմազան են, և որն ամենալավն է՝ կարող եք ընտրել ձեր ճաշակին համապատասխան։ Չէ՞ որ հենց դուք եք, որ նախ և առաջ պետք է երջանիկ լինեք կատարված ընտրությամբ։ 

Որտեղի՞ց գնել Բոնսայի թաղարներ

Երբ մտածում եք, որ ձեր ծառն արդեն պատրաստ է, կան մի քանի ուղիներ՝ թաղար գտնելու համար։ Դուք կարող եք կապվել խեցեգործի հետ ու պատվերել։ Կամ այցելել ձեր իսկական բոնսայ տնկարան, տոնավաճառներ ու այլ միջոցառումներ, որտեղ հաճախ խեցեգործները առևտուր են անում։ Չմոռանաք վերցնել ծառի բոլոր չափերն ու լուսանկարը։ Բայց եթե արդեն փորձառու եք ու գիտեք՝ ինչ եք փնտրում, ապա գոյություն ունեն աճուրդների որոշ կայքեր և խմբեր սոցիալական ցանցերում, որտեղ կարելի է փոխանակվել թաղարներով։ Սակայն իհարկե այս եմանը Հայաստանի մասին չէ, իսկ արտերկրից օնլայն գնված թաղարը Հայաստան բերելը բավականին թանկ հաճույք է կապված դրանց ծանր քաշի հետ։ Կա նաև ինքնուրույն, սեփական ձեռքերով թաղար պատրաստելու հնարավորությունը։ Այո, Յութուբում կարող եք գտնել բազմաթիվ հոլովակներ, որոնք ցույց են տալիս՝ ինչպես պատրաստել թաղար տարբեր նյութերից։

Թեմատիկ հետազոտություն․ շեղում ⅔ օրենքից

Չափսը հավասար է առողջությանը։ Համաձայն հիմնական օրենքների, թաղարը չպետք է գերազանցի ծառի բարձրության -ըը։ Բայց ահա թաղար, որը շեղվել է այս օրենքից, որովհետև գագաթն այնքան մեծ ու լայն է, որքան բարձրությունը։ Այսպիսով, սա լայն է ոչ թե միայն ներդաշնակության ու էսթետիկայի համար, այլ նաև այն պատճառով, որ ծառի ճյուղերը համապատասխանում են նույնքան լայն արմատային համակարգին։ Վերջինս նույնպես տարածության կարիք ունի։ Դրա պատճառով ծառի կատարը նույնքան մեծ ու լայն է, որքան է բարձր է։ Ընտրությունը նաև կանգ է առել դեղին թաղարի վրա, որը աշնանային տերևների գուներանգն է։

Այս օրինակում կարող եք տեսնել՝ ինչպիսի տեսք կունենար, եթե մենք հետևեինք թաղարի լայնքի օրենքին։ 

Թեմատիկ հետազոտություն արական, թե՞ իգական

Սա թաղարի ու ծառի համադրության դասագրքային օրինակ է։ Կոմպոզիցիան արականություն է ճչում։ Խիտ ճյուղեր, հաստ կեղև, կատարելապես համապատասխան թաղար՝ մաքուր, ուղիղ երիզներով, ամուր ոտքերի վրա։ Պռունկը բաց է, ինչն էլ խորհրդանշում ու ընդգծում է արականության ուժը։ Իգականն ուղիղ հակառակն է՝ թեքված, փակ։ Չջնարակված կավի կարմիրը կարող էր լինել ակնհայտ որոշում, բայց ընտրությունը կանգ է առել կարմիր ջնարակի վրա, որը նույն գործառույթն ունի։ Այն ներառում է սոճիների կարմրանարնջագույն երանգները։

Սա վստահաբար կլիներ թաղարի իմ ընտրությունը, եթե ինձ առաջարկեին։ Կորացած կողմերը ամբողջացնում են մեղմ կորություն ունեցող բունը և կոմպոզիցիային ավելի կանացի խարիզմա են տալիս։

Այստեղ մենք արդեն անցել ենք ողջ ճանապարհն ու հեռացրել թաղարի արական պռունկը։ Նկատի ունեցեք, որ արական աչք զարնող ոտքերը նույնպես չկան։ Կարծում եմ՝ հետաքրքիր կոմբինացիա է։ Կարող եք տեսնել՝ ինչպես է ծառը (ի տարբերություն առաջին լուսանկարի, որտեղ այն ունի տաճարաձև թաղար), այժմ ասես կանգնած է «բլրի» վրա։ Իմ զգացողությունը հետևյալն էր․ պարկանման թաղարը «խեղդում» է ծառի ձևը։ Բայց օրինակը պարզորոշ կերպով ցույց է տալիս, որ ծառում ավելի շատ իգականություն կա, քան տեսանէլի է սկզբում։ 

Թեմատիկ հետազոտություն․ անտառատունկ բոնսայ

Բոնսայի շրջանակներում կա մի առասպելական կոմպոզիցիա, որը կոչվում է «հոգու պաշտպան»։ Այն երկար պատմություն ունի և ներկայացնում է արարչի թոռներին։ Թաղարի ընտրությունը արտացոլում է այս ամենը։ Օվալի ձև ունեցողները կիրառվում են անտառատնկման համար։ Այստեղ կարմրափայտը անտիկ կահույք է հիշեցնում և ծառին տալիս է նրբագեղություն ու պատմություն։ Թաղարն ինքնին արժեքավոր անոթ է, որը մեծացնում է ծառերի տարիքն ու վեհությունը՝ առանց դրանց ուշադրություն դարձնելու։ Այս կոմպոզիցիայի համար ավելի լավ տարբերակ չկա, քան օվալաձև թաղարը։ Պետք է նկատի ունենալ, որ սա կաշխատի չջնարակված կարմիրի կամ հողագույն ջնարակի դեպքում։ 

Թեմատիկ հետազոտություն գունափոխություն՝ ըստ եղանակի

Եթե դուք ունեք տերևաթափվող ծառ, որի գույները փոխվում են եղանակի հետ, ապա պետք  է ունենաք այնպիսի թաղար, որը համապատասխանում է գունափոխման բոլոր փուլերին։ Ամենահեշտը այպիսի գույն ընտրելն է, որը արտացոլում է կեղևը։ Նման օրինակ է այս մոխրագույն թաղարը։ Բայց կարելի է գտնել նաև տերևների երանգներին համապատասխան, կամ ընտրել անանուն գույն, օրինակ բաց շագանակագույն կամ չջնարակված։

Կաղնու բոնսակ՝ սեզոնային գունափոխության համեմատություն

Դուք կարող եք նաև ընտրել կապույտի պես հակասական գույնը, կամ իմ օրինակով ընտրել բծավոր ջնարակ՝ կարմիր, կանաչ ու դեղին երանգներով։ 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *