Բոնսայի աճեցումը սերմից

Սերմից աճեցված բոնսային ճապոներեն ասում են «միշո», այն մի շարք առավելություններ ունի և բոնսայի աճեցման գործընթացի վրա ամենամեծ վերահսկողության հնարավորություն է տալիս։ Այնուամենայնիվ սա երկար գործընթաց է՝ առնվազն երեք տարի է պետք, որպեսզի ձևավորվի բոնսայի տնկանյութ, որի վրա արդեն հնարավոր կլինի աշխատել։ Զինվեք համբերությամբ, եթե որոշել եք անցնել այս ճանապարհն ամենասկզբից։

Նախ և առաջ պետք է մի ձև ձեռք բերել ծառի սերմերը։ Դուք կարող եք հավաքել դրանք ձեր բնակավայրից՝ որևէ անտառում կամ պուրակում, կամ գնել օնլայն խանութներից։ Հիշեք, որ հատուկ բոնսայ ծառի սերմ գոյություն չունի, բոնսայը ստացվում է սովորական ծառերի հատուկ մշակումով։

Եթե սերմերը հավաքում եք ձեր բնակավայրից, ապա բաց հողում աշնանային տնկումն ամենաճիշտը կլինի, բայց եթե սերմերը գնել եք ոչ աշնանային սեզոնին՝ օրինակ գարնանը, քանի որ այդ ծառատեսակից ձեր բնակլիմայական պայմաններում չի աճում, ապա սերմերն անհրաժեշտ է ստրատիֆիկացնել։

Ստրատիֆիկացիա

Շատ ծառատեսակների սերմեր գենետիկորեն ծրագրավորված են այնպես, որ դիմակայեն ձմռան ցրտին ու ծլարձակեն միայն գարնանը, որպեսզի նրանց ակտիվ աճի ու ձևավորման ժամանակաշրջանը առավելագույնի հասնի։ Փաստորեն, այս ծառատեսակներից շատերի ծլելը հնարավոր է միայն կարգին մրսելուց հետո։

Այսպիսով, եթե ուզում եք բոնսայի համար տնկի աճեցնել, անհրաժեշտ է նմանակել ձմեռային պայմանները՝ ծլունակությունը խթանելու համար։ Ծառատեսակներից շատերի սերմերը պետք է թրջել և սառնարանում պահել մի քանի ամիս։ Ճշգրիտ ժամանակահատվածը կախված է տեսակից։ Սկսնակների համար սա մի քիչ բարդ աշխատանք է, այնպես որ խորհուրդ ենք տալիս սերմերը հավաքել ձեր բնակավայրի ծառերից վաղ գարնանը, երբ մայր բնությունն արդեն ստրատիֆիկացրել է դրանք։ Այդ դեպքում կարելի է անմիջապես անցնել ծլեցնելուն։

Սածիլից մինչև բոնսայ

Սերմից բոնսայի աճեցումը իսկական համբերության ստուգողական է, բայց այն նաև մեծ առավելություններ է տալիս, օրինակ այն, որ ստիպված չեք լինելու ապագայում էտել կամ ճկել հաստ ճյուղերը, ինչն օրինակ բնորոշ է հասուն տնկիից կամ յամադորիից բոնսայ ստանալու դեպքում։

Ահա այս ճապոնկաան կրիպտոմերիայի օրինակով հետևենք սերմից բոնսայ անցած 15 տարիների ճանապարհին քայլ առ քայլ։

Եզրակացություն

Սերմից բոնսայի աճեցումը ժամանակատար գործ է, սպասեք առնվազն երեք տարի, մինչ կանցնեք բոնսայը ձևավորելուն։ Աճը խթանելու համար խորհուրդ է տրվում մեկ տարին լրանալուն պես սածիլը վերատնկել ավելի մեծ թաղարում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *