Երանգավորող և հարակից բույսեր

Կուսամոնո կամ Շիտակուսա

Բոնսայ ծառերը երբեմն ավանդաբար ցուցադրվում են Տոկոնոմայում, որ բաղկացած է բոնսայ ծառից, մագաղաթի գլանակից և երանգավորող բույսից (որոնք համապատասխանաբար խորհրդանշում են մարդուն, դրախտը և երկիրը)։

Կոմպոզիցիային մագաղաթի գլանակ, կամ այս պարագայում երանգավորող բույս է ավելացվում, որպեսզի ընդգծվի ցուցադրվող բույսը և ստեղծվի ներդաշնակության զգացողություն։ Երանգավորող բույսը (կամ հարակից բույսը) կարող են լինել (ծաղկող) բույս, բամբուկ, խոտ, պտերանման, որևէ տեսակի մամուռ կամ անգամ սնկեր։ Եղանակից, Բոնսայ ծառի ոճից ու մի շարք այլ գործոններից է կախված, թե ինչ տեսակի կամ չափի երանգավորող բույս կհամապատասխանի ձևավորմանը։

Համապատասխան երանգավորող բույսի ընտրությունը

Ինչպես արդեն նշվեց, ցուցադրության ժամանակ երանգավորող բույսն ավելացվում է, որպեսզի ընդգծվի տարվա եղանակը, միջավայրը և բոնսայի ոճը։ Քննարկենք դրանք առանձին-առանձին․

  • Տարվա եղանակը․ երանգավորող բույսը պետք է համապատասխանի տվյալ պահի եղանակին։ Սա նշանակում է, որ տերևների գույնը, ինչպես նաև մրգերի և ծաղիկների առկայությունը չափազանց կարևոր են։
  • Ոճը և չափը․ Գոյության համար պայքար արտահայտող բոնսայ ծառերի կողքին (ասես քամուց ծեծված կամ էլ ժայռածերպից աժելու պես), պետք է լինի ոչ շատ փարթամ աճող բույս։ Երկարընձյուղ բոնսայները կարող են ցուցադրվել երկարընձյուղ խոտատեսակների հետ։ Երանգավորողը պետք է համահունչ լինի այն պատմությանը, որ ծառն է պատմում։
  • Հակադրություն․ ծաղկած կամ բերքով բոնսայ ծառերը պետք է հակադրվեն չծաղկող երանգավորող բույսերով և հակառակը։
  • Ծագումը․ մեկ երանգավորող բույս ստեղծելու համար մի քանի բույսեր համադրելիս ուշադրություն դարձրեք, որ դրանք լինեն նույն էկոհամակարգից, քանի որ ցանկալի է բնության հետ համահունչ ինել։
  • Թաղարները․կից բույսերը կարելի է դնել ջնարակված կամ չջնարակված փոքր թաղարների մեջ, ինչպես նաև սալիկի կամ քարասալի վրա։ Վերջինիս պարագայում հողի շուրջ պետք է մամուռ աճեցնել՝ բույսին հասուն տեսք հաղորդելու համար։

Երանգավորող բույսի հաջող ձևավորումն իր ուրույն գեղեցկությունն ունի, սակայն այն չպետք է գերակա դառնա երեք բաղադրիչից կազմված Տոկոնոմայի ցուցադրության մեջ։

Անշուշտ, այս ուղեցույցները չպետք է սահմանափակեն ձեր անձնական ճաշակը․ մեծ հաշվով ընդգծող բույսերը բավականին էժան են և հեշտ է աճեցնել (իսկ տարբերակներն անսահման են)։ Անպայման պետք է կանոնավոր կերպով ջրել, որովհետև փոքր թաղարներում ու քարասալերի վրա հողը քիչ է լինում։   

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *