Պատվաստում

Բոնսայի պատվաստման կտրոնային, կցորդական և պտուտակաձև եղանակներ

Ճապոներեն «Tsugiki»-ն՝ պատվաստելը, պատվաստանյութ հանդիսացող բողբոջը, շիվը, ճյուղը կամ արմատը պատվաստակալին (կոճղին կամ կոճաղարմատին) կցելն է։

Սովորական այգեգործության մեջ այս տեխնիկան հաճախ օգտագործվում է երկու տարբեր բույսերի ուժեղ որակները մեկ նոր բույսում միավորելու համար։ Բոնսայի դեպքում պատվաստումը այլ հավելյալ նպատակների համար է, օրինակ՝ ծառի ցանկալի հատվածում ճյուղ ավելացնելը, բույսի հին սաղարթը ավելի վայելչագեղ, մանրատերև տեսակով փոխարինելը, նեբարին զարգացնելը (ծառի հողից դուրս գտնվող մակերևութային արմատների ճապոներեն անվանումը), երկու բույսերի ցանկալի հատկանիշները միավորելով նոր որակի բույս ստանալը և այլն։ Պատվաստումը բարդ տեխնիկա է և հմտանալու համար փորձարկումներ արեք նախ էժան տնկանյութով, որպեսզի անդառնալի չփչացնեք թանկարժեք մշակաբույսերը։

Ե՞րբ պատվաստել

Ծառատեսակների մեծամասնությանն անհրաժեշտ է պատվաստել ուշ ձմռանը, ճիշտ բողբոջների ուռչելուց առաջ։ Սա վերաբերում է թե կտրոնաին, թե պտուտակաձև պատվաստմանը։ Իսկ կցորդական պատվաստումն իրականացվում է ամռանը։ 

Ինչպե՞ս պատվաստել բոնսայ ծառը

Պատվաստումը հաջողում է միայն այն դեպքում, եթե տնկաշիվը և ծառը պատկանում են միևնույն տեսակին։ Բացառություն են կազմում սոճիներն ու գիհիները։ Օրինակ, հաճախ Ռոքի լեռան գիհիները պատվաստվում են իտոգիվական գիհիներին։

Բոնսայի համար սովորաբար օգտագործվում են պատվաստման երեք եղանակներ․ կտրոնային պատվաստումը՝ առանձին պատվաստաշիվը բնի կամ ճյուղի մեջ մտցնելով, կցական պատվաստումը՝ դեռևս դոնոր բույսին կպած ճյուղը նոր բույսին կցելը) և պտուտակաձեւ պատվաստումը՝ անցք բացել բնի կամ ճյուղի վրա և հենց մայր ծառի մի ճյուղ անցկացնել դրա միջով։ 

Կտրոնային պատվաստում

Կտրոնային պատվաստումն իրենցի ներկայացնում է դոնոր բույսից փոքրիկ կտրոնի վերցնելն ու պատվաստումը հիմնական բույսին։ Այս տեխնիկան կարող է կիրառվել գիհիների, սոճիների, տերևաթափվող և լայնատերև մշտադալար ծառերի համար՝ ճյուղեր ավելացնելու կամ սաղարթը զարգացնելու նպատակով։ Եթե ամեն ինչ ճիշտ արվի, ապա պատվատման տեղի սպիները ժամանակի ընթացքում անտեսանելի կդառնան։ 

Կտրոնային պատվաստման ժամանակ համոզվեք, որ թե տվող, թե ընդունող բույսերը առողջ են և հնարավորինս լավ վիճակում են գտնում։ Նախքան պատվաստումը, որը պիտք է կատարվի փետրվաի վերջում կամ մարտի սկզբին, երկու բույսերն էլ վեգետացիայի շրջանում պետք է լավ սնուցվեն։ Բացի այդ, ձմռան ամիսներին՝ մինչև պատվաստումը, և՛ դոնոր բույսը, և՛ ընդունողը պահել թեթև ծածկի տակ։ Ծառերը ձմեռային քնի մեջ գտնվելով հանդերձ չպետք է ցրտահարվեն։ 

  1. Ձմռան վերջում կամ վաղ գարնանը կտրոնային պատվաստումանը նախապատրաստվելով պետք է հստակեցնել դոնոր բույսի վրա այն ճյուղը, որ պետք է կտրվի իբրև պատվաստանյութ։ Գերադասելի է, որ ընձյուղները հիմքից փայտացած լինեն և ունենան 6.5-10 սմ երկարություն։ Հարթ կտրեք շիվը և հեռացրեք դրա հիմքին մոտ գտնվող բոլոր տերևները։ 
  2. Դոնոր բույսից կտրոնը վերցնելուց անմիջապես հետո սուր, ախտահանված պատվաստման դանակով երկու լայնակի կտրված արեք ճյուղի ծայրին։ Դանակը կարող է ախտահանվել ալկոհոլի միջոցով։ Առաջին կտրվածքը պետք է լինի երկար ու աստիճանաբար խորացող, դրա համար կտրոնը ամուր բռնում ենք մի ձեռքով, դանակը՝ մյուս, զգուշությամբ շիվը դեպի մեզ քաշելով, միաժամանակ դանակը հրում հակառակ ուղղությամբ։ Շրջում ենք կտրոնը և փոքր-ինչ կարճ, ավելի սուրանկյուն կտրվածք անում հակառակ կողմում։ Երկրորդ կտրվածքի երկարությունը պետք է լինի առաջին կտրվածքի ½-ը կամ ⅔-ը։ Փորձեք չդիպչել շիվի ծայրի նոր մաքրված հատվածներին, քանի որ կարող եք վնասել կամ վարակել այն։
  3. Հետո, վերցնում ենք պատվաստման թաղանթը և սկսում հիմքից փաթաթել կտրոնը՝ յուրաքանչյուր փաթույթի ժամանակ ½-ով ծածկելով նախորդ գալարը։ Շատ ամուր մի ձգեք ժապավենը, որովհետև այն կարող է ճնշել ճյուղին, բայց նաև համոզվեք, որ բավականին ամուր է ջրի ներհոսքն ու արտահոսքը կանխելու համար։
  4. Որոշեք, թե ընդունող բույսի բնի կամ ճյուղի կենդանի հյուսվածքի որ հատվածում պետք է պատվաստվի կտրոնը և պատվաստման համար նախատեսված դանակով ճշգտված հատվածում կտրվածք արեք։ Գրպանիկը պետք է այնքան մեծ լինի, որ տեղավորի կտրոնի վերջույթը և այնքան խորը, որպեզի կամբիումի շերտից խորանալով հասնի կարծր փայտանյութին։ Կտրելիս փորձեք չճկել, չճոճել, և չվնասել կտրվածքային գրպանիկը։
  5. Հաջորդիվ, կտրոնի կտրվածքով ծայրը դանդաղ մտցրեք ընդունող բույսի վրա արված գրպանիկի մեջ։ Շիվի ծայրը բռնեք մատներով, որպեսզի խուսափեք տեղադրման ընթացքում այն վնասելուց։ Համոզվեք նաև, որ կտրոնի ծայր ավելի լայնակի կտրվածքով մակերեսը հպվում է բնի կամ ճյուղի մակերեսին, իսկ ավելի կարճն ուղղված է դեպի դուրս (այսինքն դիպչում է ծառի վրա արված գրպանիկի)։ Տեղադրեք շիվն ու փորձեք դոնոր բույսի կամբիումի շերտն ընդունող բույսի կամբիումի շերտի հետ մի գծի վրա բերել։
  6. Էլի պատվաստման ժապավեն բացեք և սկսեք փաթաթել այն պատվաստաշիվի ամրակայման հատվածի շուրջ։ Համոզվեք, որ ժապավենով փաթաթելու ընթացքում շիվը չեք շարժել, հարվածել կամ վնասել։ Փաթաթեք մի քանի անգամ, ամեն պտույտին ½-ով ծածկելով նախորդ փաթույթը։ Ժապավենի տակ ջրի ներթափանցումն անթույլատրելի է, քանզի այն կարող է հանգեցնել շիվի փտելուն, ինչից պատվաստումը կձախողվի։
  7. Պատվաստումից հետո, ծառը պաշտպանեք սառնամանիքներից։ Բացի այդ, ամբողջ վեգետացիայի շրջանում ծառը խնայեք արևի ուղիղ ճառագայնթներից, կամ էլ պատվաստաշիվը ծածկեք նրբաթիթեղով կամ մեկ այլ հեշտ հանվող նյութով։ Առաջին-իսկ վեգետացիայի ընթացքում, եթե պատվաստումը կպել է, ապա բողբոջները կսկսեն հրելով առաջ մղվել պատվաստման ժապավենի ոլորած ծայրից։ Այս դեպքում սկսեք դանդաղորեն բացել ժապավենը։ Սա տեղի է ունենում սովորաբար մայրիսի վերջում հունիսի սկզբին։ 

Կցական պատվասում

Կցական պատվաստումն լիարժեք արմատներով դոնոր բույսի կցումն է ընդունող բույսին՝ ծառի սաղարթի փոփոխման կամ ցանկալի հատվածում ճյուղերի ավելացման նպատակով։ Դոնոր բույսի կտրոնը ընդունողին պատվաստելու փոխարեն, պատվաստման այս տեսակի դեպքում պահանջում է միայն լիարժեք անվնաս արմատներով դոնոր բույս, որի ճյուղը պատվաստվում է ընդունող բույսին։

Ճիշտ իրագործելու դեպքում, այս տեխնիկան թե՛ ավելի մեծ հաջողություն է ապահովում, թե ավելի արագ զարգացում, քան նախկինում քննարկված կտրոնային պատվաստումը։ Գիհիների պատվաստումը պետք է իրականացվի վեգետացիայի շրջանում, երբ թե՛ դոնոր, թե՛ ընդունող բույսերի աճն ամենաակտիվն է։ Այս օրինակում, մենք նոր սաղարթ կպատվաստենք բնին մոտ, որպեսզի կարողնանաք հետագայում կարճացնել ծառը։ 

  1. Կցական պատվաստումը բարեհաջող իրականացնելու համար դոնոր բույսի ցողունը պետք է տարիների մշակման ընթացքում ինչպես հարկն է նախապատրաստված լինի պատվաստելուն։ Սկսեք դոնոր բույսի վրա իդեալական սաղարթով ճյուղեր ստեղծելուց։ Նկարում ցուցադրված օրինակում մենք օգտագործում ենք միջին հաստության Itoigawa Shimpaku։ Պատվաստումից հետո արմատի կպահենք ևս մեկ կամ երկու վեգետացիոն շրջան, ինչի շնորհիվ ցողունը աճում է ևս 15-20 սմ, իսկ տրամագիծը մոտ մատիտի հաստւության է հասնում։
  2. Պատվաստման ենթակա տնկին պատրաստեք՝ ծառի բնի հիմնայի հատվածը տերևենրից ու ճյուղերից մաքրելով, համոզվելով, որ բնի 5-7 սմ-ը ամբողջովին մաքուր է, իսկ մնացած հատվածում բավականաչափ սաղարթ է մնացել։
  3. Այժմ պետք է որոշենք՝ որտեղ է դոնոր բույսի ցողունը արմացվելու ընդունող բույսին։ Այն կարող է ամրացվել ուղիղ բնին, կամ այս օրինակի պես՝ ճյուղին։ Հիշեք, որ կախված տեսակներից, այս պատվաստումը կարող է իրականացվել կամ ընդունող ճյուղի աճի ուղությամբ կամ հակառակ դրան։ Գիհիների դեպքում, կարող է իրականացվել երկու ուղղությամբ էլ, մինչդեռ, սոճիների դեպքում, օրինակ, պետք է իրականացվի միայն ճյուղի կամ բնի ուղղությամբ։
  4. Այնուհետև պատրաստեք փորիչ ֆրեզ դոնոր ճյուղի տրամագծից մի քիչ բարակ գլխիկով։ Դրեք ճյուղի վրա և համոզվեք, որ կփորի այնքան խորը, որ դոնոր ճյուղը համահավասար տեղավորվի փորվածքի մեջ։
  5. Ապա վերցրեք պատվաստման դանակն ու կտրեք դոնոր ցողունի այն հատվածը, որը կպչելու է փորակի կողքերին՝ երկու կողմից բացելով ցողունի կամբիումը։  
  6. Տեղադրեք արդեն պատրաստ ցողունը բացվածքի մեջ, համոզվելով, դրա կամբիումը հնարավորինս համահավասար է ընդունող ծառի կամբիումին։
  7. Այնուհետև վերցրեք մետաղալարի կտոր և թաղարով տնկին ամրացրեք ընդունող բույսին՝ միացման երկու կամ ավելի հատվածներում։ Հաջորդ քայլը նախապես բացված պատվաստման ժապավենի փաթաթումն է միացման ողջ երկայնքով։
  8. Հետևելով պատվաստման այս եղանակին, համոզվեք, որ պատվաստված բուսյերը պաշտպանված է արևի ուղիղ ճառագայթներից և պարբերաբար ջրվում են։ Դոնոր ցողունի արմատներն ու ընդունող բույսի սաղարթը կարելի է հեռացնել հաջորդ գարնանը։

Պտուտակաձեւ պատվաստում

Այս պատվաստման համար լավագույն ժամանակը թե տերևաթափվող, թե լայնատերև մշտադալար ծառատեսակների համար այն եղանակն է, երբ ծառերն ամբողջովին քուն մտած են, իսկ բողբոջները չեն էլ սկսել ուռչել։

  1. Իբրև պատվաստանյութ օգտագործելու համար ընթացիկ վեգետացիոն շրջանում կարելի է երկարեցնել ամենացած աճած ճյուղերից մեկը։
  2. Նախքան բնի վրա պատվաստանյութի համար անցք բացելը, նախ անհրաժեշտ է ճշգրտել ճյուղի համեմատ գայլիկոնի հաստությունը։ Այն չպետք է ավելի մեծ լինի, քան ճյուղի ամենալայն հատվածն է։ Այժմ գայլիկոնի միջոցավ անցք փորեք այն ուղղությամբ, որ ուղղությամբ որ ուզում եք ստանալ ցանկալի ճյուղի ուղղությունը։ Համոզվեք, որ անցքը ուղիղ ու մաքուր է։
  3. Տերևաթափվող ծառերի դեպքում որպեսզի պատվաստանյութը անհրաժեշտ անկյան տակ ճկելու համար ալյումեն լարով իրականացնում ենք լարակապում։ Բռնեք ճյուղը ներքևի հատվածից և զգուշորեն այն մտցրեք նոր բացված անցքի մեջ։
  4. Ընթացիկ վեգետացիոն շրջանում ծառին ձեռք մի տվեք, թողեք, որ պատվաստված ճյուղն ինչքան հնարավոր է աճի։ Հաջորդ գարնանը, եթե համոզված եք, որ ճյուղը սերտաճել է բնին, մյուս կողմից արդեն կարելի է կտրել այն և զբաղվեծ սաղարթի հետագա ձևավորմամբ։
Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *