Բոնսայի ջրելը

Բոնսայ ծառի խնամքն այնքան էլ բարդ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Ամեն դեպքում, եթե արդեն ունեք փոքրիկ տարաներում տնկված բոնսայ ծառեր, ապա դրանք ջրելիս, պարարտացնելիս կամ մեկ այլ տարա տեղափոխելիս պետք է հետևել մի քանի հիմնական ցուցումների։ Թեև բոնսայ ծառերն այլ տնային բույսերի համեմատ ավելի նուրբ են, մի քանի հիմնական կանոն կա, որոնց հետևելով կարող եք արդյունավետ խնամել ձեր ծառը։ Ամենակարևորը՝ ջրելը, պարարտացնելն ու ծառը ճիշտ դիրքով տեղակայելն է։

Բոնսայ ծառի ջրումը
Ինչպե՞ս ջրել բոնսայը։ Բոնսայ ծառերի խնամքի ամենակարևոր ասպեկտներից մեկը հենց ջրելն է։ Ծառը ջրելու հաճախականությունը կախված է տարբեր գործոններից (օրինակ՝ ծառի տեսակը, ծառի չափը, տարայի չափը, տարվա եղանակը, հողախառնուրդը, ինչպես նաև՝ կլիման), ինչը նշանակում է, որ անհնար է միանշանակ ասել, թե որքան հաճախ պետք է ջրվի բոնսայը։ Այնուամենայնիվ, մի քանի հիմնական ցուցումներ կան, որոնք կօգնեն ձեզ՝ հասկանալու, թե երբ ծառը կարիք ունի ջրվելու։


Ի՞նչ հաճախականությամբ է պետք ջրել բոնսայը
Ինչպես արդեն նշեցինք, բոնսայը ջրելու հաճախականությունը այնքան շատ հանգամանքներից է կախված, որ դժվար է հստակ ուղեցույց առաջարկելը։ Ուստի յուրաքանչյուր ծառի հարկավոր է անհատական մոտեցում ցուցաբերել։ Ստորև ներկայացվող ընդհանուր ուղեցույցը կօգնի ձեզ ճիշտ կերպով ջրել բոնսայը։

1․ Ծառերը ջրե՛ք, երբ հողը թեթևակի չորացել է
Սա նշանակում է, որ ծառը չպետք է ջրեք, եթե հողը դեռ խոնավ է, այլ միայն այն դեպքում, երբ արդեն թեթևակի չորացել է։ Մատները խրելով հողի մեջ մոտ 0․4 սմ խորությամբ՝ ստուգե՛ք դրա խոնավության աստիճանը։ Բայց երբեք թույլ մի՛ տվեք, որ հողն ամբողջովին չորանա։ Հենց որ ավելի հմտանաք, կկարողանաք տեսնել (զգալու փոխարեն), թե երբ ծառը կարիք ունի ջրվելու։

2․ Երբեք ծառը կայուն գրաֆիկով մի՛ ջրեք
Փոխանակ որոշակի նշանակված օրերի և ժամերի բոնսայը ջրելուն՝ շարունակե՛ք ցուցաբերել անհատական մոտեցմամբ յուրաքանչյուր ծառի, մինչև հստակ կհասկանաք, թե որը երբ պետք է ջրվի։ Կախված եղանակային պայմանների փոփոխությունից հողի չորացման ընթացքը կարող է կտրուլկ տարբերվել, իսկ ձմեռային հանգստի փուլում առհասարակ ջրելու պարբերականությունը կտրուկ նվազում է ամենօրյա ռեժմից մինչև 1-2 շաբաթը մեկ։

3․Օգտագործեք ճիշտ հողախառնուրդ
Հողային խառուրդը մեծապես ազդում է ծառերը ջրելու հաճախականության վրա․ բոնսայ ծառերի մեծ մասի համար շատ լավ է ակադամայի, չեչաքարի և հրաբխային ապարի խառնուրդը՝ համապատասխանաբար ½, ¼, ¼ հարաբերությամբ։ Սակայն, եթե չեք կարող պարբերաբար ջրել ձեր ծառերը, գործածեք այնպիսի խառնուրդ, որն ավելի շատ է խոնավություն պահում (ակադաման ավելի շատ լցրեք)։ Ավելին իմանալու համար ընթերցե՛ք հողախառնուրդ բոնսայի համար հոդվածը։

Այս ծառը ջրելիս ջրի մեծ մասը տարայից թափվելու է, քանի որ արմատներն այնքան խիտ են, որ հողը չի կարող հեշտությամբ ներծծել և պահել ջուրը։ Ծառը հարկավոր է փոխադրել այլ տարայի մեջ։

Ե՞րբ ջրել
Ընդհանրապես կարևոր չէ, թե որ ժամին եք ջրում բոնսայը։ Ոմանք խորհուրդ են տալիս խուսափել կեսօրվա շոգին սառը ջրով ջրելուց․ եթե հողը արևի տակ տաքացած էլ լինի, սառը ջրից անմիջապես կսառչի։ Թեև պետք է հաշվի առնել այդ հանգամանքը, բայց կարևոր է հիշել, որ անկախ ժամից՝ հարկավոր է ծառը ջրել, հենց որ հողը մի թեթև չորանա։


Ինչպե՞ս ջրել Բոնսայ ծառերը
Ինչպես նախապես բացատրել ենք, ջրե՛ք բոնսայը, հենց որ հողը թեթևակի չորացած լինի։ Հաշվի առեք, որ արմատները պետք է լավ թրջվեն։ Ուստի ջրեք այնքան, որ ջուրը տարայի ջրահեռացման անցքերից դուրս հոսի։ Հնարավոր է, որ մի քանի րոպե անց կրկին կարիք լինի ջրելու նույն բույսը։ Բոնսայը ջրեք վերևից՝ գործածելով ցնցուղ, որպեսզի հողը ջրի հետ չհոսի։ Իդեալական կլինի, եթե ջրեք հավաքած անձրևաջրով, քանի որ այն չի պարունակում ավելացված քիմիկատներ, բայց եթե դրա հնարավորությունը չկա, կարող եք օգտագործել նաև հնեցված սովորական աղբյուրի ջուր։ Ջրելիս համոզվե՛ք, որ արմատներն ամբողջությամբ թրջվել են։ Տերևների ցողումը նույնպես կարևոր է խոնավության որոշակի աստիճան պահելու և տերևները փոշուց ու վնասատուներից մաքրելու համար։ Ձեռքով ջրելուց բացի կա նաև մեքենայացված ջրող համակարգերի մեթոդը, երբ ծառերը շատ են կամ անձամբ չեք կարող խնամե, բայց դրանք սովորաբար բավականին թանկ են։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *