Ինչպես գնել բոնսայ

Տնկարանից կամ օնլայն խանութից բոնսայա գնումը

Բոնսայ արվեստի շատ երկրպագուներ իրենց հոբբին սկսել են պատրաստի ծառից, որ գնել կամ նվեր են ստացել։ Պատրաստի ծառ ձեռք բերելով իհարկե դուք բաց կթողնեք այն ստեղծելու հիմնական հաճույքը, բայց ամեն դեպքում որոշակի փորձառություն ձեռք կբերեք խնամքի մասին։ Հենց որ սկսեցիք գլուխ հանել խնամքի նրբություններից՝ անպայմանորեն փոձելու եք սեփական բոնսայը ստեղծել։

Որտեղի՞ց կարող եմ բոնսայ գնել

Քանի որ Հայաստանում բոնսայի մշակույթը դեռ զարգացած չէ, ուստի պատրաստի ծառ գնելու ընտրություն էլ առանձնապես չկա, բայց հիմնական այգեգործական խանութներում երբեմն մի քանի բոնսայներ պատահում են։ Թեպետ և մնացած թաղարային բույսերի համեմատ թանկ կլինեն այս բույսերը, ամեն դեպքում սրանք կասկածելի որակի կոմերցիոն էժան բոնսայներ են։ Շատերը սենյակային խնամքի համար նախատեսված խոնավ արևադարձային կլիմայի սովոր և միայն ջերմատան պայմաններում իրենց լավ զգացող ծառատեսակներից են։ Այդ պատճառով հորդորում ենք զսպել գայթակղությունն ու չգնել այսպիսի բոնսայներ։ Եթե շրջեք այս տեսակ մեծ այգեգործական խանութներում ապա անպայման ավելի մատչելի գնով բոնսայի հետաքրքիր տնկանյութ կգտնեք, ինչը ձեզ առնվազն 1-3 տարվա այն գործ կստեղծի նախաբոնսայից բոնսայ ճանապարհը միասին անցնելու համար։ Այստեղ հաջորդ խնդիրը բոնսայի ավանդական խեցեգործական թաղարների կտրուկ բացակայությունն է Հայաստանում, այստեղ պետք է մի քիչ հնարամտություն և էլի ինքնուրույն որևէ կավե տարայից կարելի է բոնսայի թազար գոյացնել։ Եթե շատ-շատ անհամբեր եք, ապա պատրաստի հետաքրքիր ծառ կարելի է նաև օնլայն գնել։ Առաքման ներկայիս ծառայությունները կարողանում են դրանք անվտանգ աշխարհի մյուս ծայրից Հայաստան հասցնել։

Ինչին ուշադրություն դարձնել

Բոնսայ ծառ գնելու մի քանի հիմնական ցուցումներ

  • Եթե ծառը տանն եք խնամելու, ապա գնեք միայն մերձարևադարձայնի տեսակներից, տերևաթափվող և փշատերև ծառերի մեծ մասը նախատեսված են բացօթա աճեցման համար, եթե ունեք նման հնարավորություն, խնդրեմ, ընտրության հնարավորությունը մեծանում է։
  • Էտի և լարակապման տեխնիկաներով դուք ժամանակի ընթացքում կկարողանաք ձևավորել ծառի սաղարթը, բայց այ բունն ու նեբարին (մակերեսային արմատները) անփոփոխ են մնալու, այնպես որ խորհուրդ ենք տալիս հենց սկզբից ուշադրություն դարձնել այս հանգամանքին և ընտրել այնպիսի բնով ծառ, որ ձեր սրտով է։
  • Սկզբից չարժե գնել բարդ խնամվող ծառատեսակներից։ Նախ ավելի հեշտ ծառ գնեք, փորձառություն հավաքեք, հետա արդեն կարելի է անցնել վարպետություն ու գիտելիքներ պահանջող բույսերի։
  • Ամեն ծառատեսակ խնամքի իր անհատաան պահանջներն ունի, գնելիս անպայման ճշտեք դրանք, հետո լրացրեք այս գիտելիքի կարիքը համացանցային ինքնակրթությամբ։
  • Հենց սկզբից աշխատեք գնել առողջ ծառ, որ փարթամ ու կայուն տեսք ունի։
  • Ստուգեք նաև, որ թաղարը վնասված չլինի։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *