Ինչպես ստեղծել բոնսայ անտառ

Բոնսայ անտառ կամ խմբային տնկարկ

Ճապոներեն բոնսայ անտառին կոչում են «Yose-ue»։ Չնայած բոնսայը հիմնականում մեկ ծառի առանձնակի ոճավորումն է, այն իբրև բնության մանրակերտ չի կարող անտեսել, որ իրականում ծառերը բնության մեջ սովորաբար հանդիպում են հենց խմբերով։ Բոնսայ անտառի (կամ խմբային տնկարկի) ստեղծման համար օգտագործվում են միևնույն տեսակին պատկանող ծառեր, եթե մի քանի ծառ ենք տնկելու, ապա պարտադիր է ծառերի կենտ թիվը։

Ինչպես ստեղծել բոնսայ անտառ

Բոնսայ անտառ ստեղծելու լավագույն սեղոնը գարունն է։ Բողբոջելու նշաններ ցույց տալը խմբային տնկարկում միավորելու ճիշտ ժամանակն է։ Նախ անհրաժեշտ է ընտրել համապատասխան բոնսայ բույսեր. խմբային տնկարկը պետք է բաղկացած լինեն տարբեր չափերի ծառերից՝ մի քանի բարձր ծառ մեջտեղում և որոշ ավելի ցածր ծառեր եզրերից տնկելու համար։ Հիմնականում օգտագործեք այնպիսի ծառեր, որոնք ուղղահայաց են աճում, քանի որ տարբեր ձևեր ու թեքվածություն ունեցող ծառեր տնկելու դեպքում կոմպոզիցիան կարող է անբնական թվալ։ Իսկ թե որքան ծառ օգտագործել ընդհանուր առմամբ՝ ձեր ընտրության հարցն է։ Բոնսայի համար ճիշտ թաղարի ընտրությունը շատ կարևոր է․ այս դեպքում ընտրեք լայն և ծանծաղ՝ ոչ խորը, տարա։

Օգտագործեք բոնսայի հողի ստանդարտ խառնուրդը՝ ակադաման, պեմզան և լավան միախառնած  ½ -ի ¼ -ի¼ հարաբերությամբ (կարդացեք «Բոնսայի հողախառնուրդը» հոդվածը հողերի խառնուրդների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար՝ ծառերի տարբեր տեսակների, կլիմայական պայմանների դեպքում)։

Ծառերն ու թաղարն ընտրելուց հետո, քայլ առ քայլ հետևեք խմբային տնկարկի ներքոնշյալ ուղեցույցին։

Խնամքը

Նոր ձևավորված տնկիների խումբը ստվերում պահեք գոնե մեկ ամիս և մի էտեք ծառերը մինչև հաջորդ գարուն։ 

Բոնսայ անտառի ստեղծուման քայլ առ քայլ ուղեցույց

  1. Անառատնկման համար պետք է օգտագործվի մակերեսային թաղար։ Ջրահեռացման շերտերի վրա տեղադրում ենք պաշտպանիչ ցանց և անց ենք կացնում մի քանի լար՝ ծառերը թաղարին ամրացնելու համար։ 
  2. Սկզբում ավելացրեք հողախառնուրդի կոշտ շերտը, իսկ դրա վրա Բոնսայի ստանդարտ հողի շերտը։
  3. Փորձեք ընտրել միայն մեկ տեսակի ծառեր, որոնք տարբեր ձևեր, չափեր և բնի հաստություն ունեն։ 
  4. Այժմ տեղադրում ենք ամենամեծ ծառը թաղարի մեջ՝ կենտրոնից աննշան հեռավորությանն վրա։ 
  5. Ավելի շատ ծառեր ավելացրեք դրա շուրջը, բայց խուսափեք դրանք կոկիկ տեղադրել շարքերով․ ասիմետրիան հաճախ լավագույնս է աշխատում՝ բնական դիզայն ստանալու համար։ 
  6. Մինչև հաջորդ փուլին անցնելը, ստուգեք բոլոր ծառերի դիրքերն ու փորձեք բնական տեսք ստանալ։
  7. Այնուհետև, ավելացնում ենք բոնսայի հողը։
  8. Օգտագործեք փայտե փայտաչոփեր և ձեր մատները՝ համոզվելու համար, որ բոլոր օդափոսերը լցված են հողով։ 
  9. Ավարտելուն պես առատ ջրեք։
  10. Խուսափք ծառերը ջրահեռացման անցքը պաշտպանող ցանցի վրա տեղադրելուց։ 

Կարևոր է հիշել

Անտառային բոնսայի ամենադժվար մասը հարմար ծառեր փնտրելն ու ընտրելն է։ Փորձեք ընտրել միայն մեկ տեսակի ծառեր, որոնք ունեն տարբեր ձևեր, չափեր ու բնի հաստություն։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *