Բոնսայի մասնագիտացված գործիքները

Պատշաճ գործիքները շատ կարևոր են բոնսայի գրագետ խնամքի և ձևավորման համար։ Դուք պետք է կարողանաք անհրաժեշտ պռոֆիլով և մաքուր եզրերով ճշգրիտ կտրվածքներ անել ծառի վրա։

Սկսնակներին խորհուրդ է տրվում նախ ձեռք բերել մի քանի հիմնական գործիքներ՝ ներճկված գոգավոր կտրոց և բոնսայի ստանդարտ մկրատ։ Ընթացքում որքան շատ խորանաք բոնսայ արվեստում, այնքան ավելի շատ գործիքներ ձեզ պետք կգան։

Ճապոնական բոնսայի գործիքները լավ հայտնի են իրենց բարձր որակով (ինչպես նաև իրենց բարձր գնով), իսկ չինականները մատչելի գնի համեմատ ավելի ու ավելի լավ որակ են ապահովում։ Սև պողպատից պատրաստված մատչելի գործիքները մի քիչ ավելի շատ խնամքի կարիք ունեն, քանի որ կարող են ժանգոտել, իսկ չժանգոտվող պողպատից բարձր որակի գործիքները անհամեմատ թանկ են։ Բոնսայ գործիքներն օգտագործք միայն այն նպատակով, ինչի համար որ ստեղծված են և դրանք կծառայեն ձեզ երկար տարիներ։

Բոնսայի գործիքներ․ մկրատ և կտրոց

Առկա են տարբեր չափերի ու ձևեր բոնսայ մկրատներ։ Դրանք նախատեսված են շիվերի ոչ հաստ ճյուղերի, տերևների ու արմատների կտրման համար։ Եթե ձեր հավաքածուն հիմնականում ոչ մեծ բոնսայներից է կազմված, ապա շատ մեծ մկրատ պետք չի գնել։ Կան նաև լայն շեղբով տանդարտ մկրատներ, որ բավական ամուր են ավելի հաստոտ ճյուղեր կտրելու համար և կան բարակ ու երկար մկրատներ սաղարթի խորքում աշխատելու հարմարությամբ, կան նաև փոքրիկ մկրատներ շոհինի (մինչև 10 սմ բոնսայ) վրա աշխատելու համար։

Ներկճկված աքցան-կտրիչները նախատեսված են ճյուղերի կտրման համար։ Դրանք առավելությունը նրանում է, որ ճյուղը կտրում են ներս ընկած փոսորակով, ինչը նպաստում է կտրվածքի շուտ փակմանը՝ առանց մեծ սպի թողնելու։ Գոյություն ունեն ուղիղ, կիսակլոր և գոգավոր շեղբերով կտրոցներ և յուրաքանչյուրի կտրվածքը մի փոքր տարբերվում է մյուսից։ Եվ իհրակե գոյություն ունեն այս աքցանների տարբեր չափերը։

Բոնսայի գործիքները, ժամսլաքի ուղղությամբ վերևի մեջտեղից:

  1. էտի մկրատ
  2. սովորական մկրատ
  3. երկար բանարակ մկրատ ճյուղերի համար
  4. տերևների կտրիչ
  5. շոհինի և լեռնավարդի մկրատ
  6. լայն գոգավոր կտրոց ուղիղ շեղբերով
  7. փոքր գոգավոր կտրոց ուղիղ շեղբերով
  8. ներճկված կտրոց
  9. պինցետ բահակ
  10. մեծ ծալովի սղոց
  11. միջին չափի ծալովի սղոց
  12. էտի բարակ սղոց
  13. փայտե պատյանով պատվաստման դանակ
  14. արմատային կեռիկ
  15. արմատային փոցխիկ
  16. արմատային փոցխ
  17. մանգաղասղոց
  18. մանգաղադանակ
  19. արմատային կտրոց
  20. արմատային էտի ստանդարտ մկրատ
  21. ջինի / լարակապման հարթաշուրթ
  22. մետաղալարի մեծ կտրիչ
  23. մետաղալարի փոքր կտրիչ
  24. մետաղալարի ճկման փոքր հարթաշուրթ
  25. (մեջտեղում) գոգաթիերի հավաքածու հողի համար

Սղոցներ և դանակներ

Երբ պետք է կտրել մկրատի համար չափազանց հաստ կամ պինդ ճյուղեր, ծառաբուն կամ արմատներ, ապա ձեզ պետք է գալու համապատասխան սղոց։ Նկատի ունեցեք, որ ճապոնական սղոցները կտրում են ետ դեպի ձեզ քաշելիս։ Օգտագործելիս ուժեղ մի սեղմեք, քանի որ սղոցի շեղբը կարող է ճկվել կամ կոտրվել։ Սղոցելուց հետո մնացած կտրվածքներն ու վերքերը հարթեցնելու համար օգտագործեք պատվաստման դանակը։

Վերատնկման ժամանակ օգտագործվող բոնսայ գործիքները

Թաղարից արմատախուրձն առանձնացնելու և հանելու համար օգտագործվում են հատուկ դրա համար նախատեսված մանգաղաձև դանակներ և սղոցներ։ Վերատնկելիս ավելի հարմարավետ ու մաքուր աշխատելու համար շատ է օգնում նաև պինդ, անկյունավոր կտրվածքով պլաստիկե թասը, որի մեջ կարող եք հանգիստ աշխատել բացված արմատախրձի հետ և պատրաստել նոր հողախառնուրդ։ Տարբեր չափերի ու տարատեսակների մեկ, երկու կամ երեք ատամով արմատային կեռիկն ու փոցխիկն օգտագործվում են արմատային համակարգը հին հողից մաքրելու համար։ Արմատային էտի համար օգտագործում ենք ամուր բռնակով և լայն, ամուր շեղբերով ամուր ստանդարտ մկրատ։ Ամուր և պինդ արմատները կտրելու համար արդեն օգտագործեք սղոց կամ կտրոց։

Եթե իբրև հողախառնուրդ օգտագործում եք հատիկավոր բաղադրիչներ, օրինակ ակադամա, կանումա կամ պեմզա և այլն, օգտագործելուց առաջ անպայման պետք է մաղեք՝ փոշին ու շատ մանր բաղադրիչներն առանձնացնելու համար։ Հատուկ այս գործի համար տարբեր թողունակությամբ չժանգոտվող պողպատից մաղեր կան։ Հողախառնուրդը թաղարի մեջ հատուկ ցածրաճ ճյուղերի տակից հարմար լցնլու համար գոյություն ունեն բոնսայի ավանդական գոգաթիեր էլի տարբեր չափերի։ Հողը արմատների արանքը լցնելու համար օգտագործում են պարզ խոհանոցային բամբուկե փայտաչոփեր։ Բայց հողը արմատների մեջ նստացնելիս շատ ուժեղ մի սեղմեք, պետք է զգուշանալ արմատները վնասելուց։ Հողի մակերեսին մամուռները տեղակայելու կամ մոլախոտերը քաղհանելու համար օգտագործեք պինցետ, որի մյուս ծայրին հատուկ բահակ կա ավելի խորը արմատներով մոլախոտերը արմատախիլ անելու համար։

Share Button

1 Մեկնաբանություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *