Բոնսայ խեցեգործություն

Անտիկ և ճապոնական Տոկոնամե թաղարներ

Բոնսայ բառացի նշանակում է «տարայի մեջ տնկված», ինչն առանձնահատուկ մատնանշում է թե թաղարների, թե ծառի կարևորությունն ու անբաժանելիությունը։

Ինչպես նկարների դեպքում, թաղարը «շրջանակում» է ծառը։ Այն պետք է լրացնի և ընդգծի բոնսայի տեսքը և ստեղծի ներդաշնության զգացում՝ ոչ մի դեպքում ուշադրությունը բուն ծառից չշեղելով։ Կարծես թե Արևմուտքում Բոնսայի թաղարի կարևորության գործոնը մեծամասամբ թերագնահատվել է Բոնսայի սիրահարների կողմից, գուցե որովհետև բարձրորակ Բոնսայի թաղարները բավկան թանկարժեք են։ Մյուս կողմից շատ բարդ է գտնել Բոնսայի թաղար, որն իսկապես կհամապատասխանի տվյալ ծառին։  

Բոնսայի թաղարների պատմությունը

Բոնսայի համար նախատեսված թաղարներ ստեղծելու արվեստը ծագում է Չինաստանից՝ հավանաբար թվագրվելով Սոնգ տոհմի գահակալության շրջանին (11-րդ դար)։ Թաղարներ պատրաստելու տեխնիկան Ճապոնիայում տարածվեց դարեր անց, բայց նույնիկ մինչև այսօր, ամենահայտնի և թանկ Բոնսայ ծառերը պահվում են անտիկ չինական սկուտեղ-տարաներում։  Բոնսայի թաղարների մասին ընդհանուր ներածությանը ծանոթանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ։

Ճապոնական թխկին ջնարակապատ սկուտեղում

Բոնսայի թաղարների համար կիրառվող նյութերը

Թաղարներ պատրաստելու համար կարող են կիրառվել կավ, քար կամ ճենապակի։ Կավից պատրաստված թաղարները թրծվում են շուրջ 1000 աստիճան ջերմաստիճանում, ինչի արդյունքում դառնում են ծակոտկեն և ջուրը կլանող։ Քարից պատրաստված թաղարները (նաև կոչվում են բիսք) թրծվում են շուրջ 1200 աստիճան ջերմաստիճանի պայմաններում, ինչի արդյունքում դրանք առավել կարծր են, քան կավն է և ջրակայուն (այն շնչող լինելով նաև ցրտադիմացկուն է)։ Եվ ի վերջո, ճենապակին հնարավոր է տաքացնել մինչև 1400 աստիճան, ինչի արդյունքում ստացվում են շատ կարծր, սակայն փխրուն թաղարներ (այնուհանդերձ, շատ հազվադեպ են կիրառվում Բոնսայի համար)։

Ջնարակապատ թաղարներ

Վառարանում քարանյութի կամ ճենապակու թրծման ընթացքում մետաղյա կամ փայտե մասնիկներ ավելացնելով՝ հնարավոր է թաղարները ջնարակել։ Օրինակ երկաթը հաղորդում է մուգ դարչնագույն երանգներ, մինչդեռ պղինձը ստեղծում է կանաչի երանգներ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *