Բոնսայի էտումը

Ճյուղերը կտրատելով ծառի ձևավորումը

Անկասկած, բոնսայի ձևավորման ամենակարևոր միջոցը պարբերական էտն է։ Ըստ էության էտի երկու հիմնական տեխնիկա գոյությու ունի՝ ծառի առկա տեսքն ու հղացքը պահպանելուն ուղղված էտ և կառուցվածքային էտ, որ ենթադրում է ավելի հիմնավոր ձևափոխություններ՝ ծառին իր պլանավորված հիմնական տեսքն ու ոճը հաղորդելու համար։

Ծառերն իրենց աճը դեպի վերև խթանելու բնական հակում ունեն ի հաշիվ կողային և արտաքին եզրերի աճի կասեցման․ այս երևույթը կոչվում է գագաթային գերակայություն։ Այս բնական մեխանիզմի բուն նպատակը որքան հնարովր է բարձր աճելն է՝ մրցակիցներից առաջ անցնելու ու նրանց ստվերում չմնալու համար։ Վերին և կողային ակտիվ աճին համընթաց ներս և ցածր տեղակայված ճյուղերը կսկեն չորանալ։ Այս երկու գործընթացներն էլ դեմ են բոնսայի համար պատրաստվող ծառի համաչափությանը։

Այս բազային միտումը կանխորոշում է բոնսայի էտի հիմնական խնդիրը, այն է՝ կանխել գագաթային և արտաքին շերտի ակտիվ աճը՝ դրդելով, որ ծառը բաշխի իր ուժերը նաև ցածրի և ներսի ճյուղերին։

Մաս 1: Բոնսայի էտը որպես ընթացիկ խնամք

Ընթացիկ խնամքի համար բոնսայի էտելու նպատակը ծառի նախնական տեսքի վերականգնում ու ընդգծումն է։ Ինչպես որ վերևում բացատրեցինք, ծառերը գագաթից և արտաքին շերտից հակված են ավելի արագ աճի և այս տեսակ էտի հիմնական խնդիրը խորքի և ցածի ճյուղերի աճի խթանումն է։ Այս տեսակ էտը կարելի է իրականացնել ողջ վեգետացիոն շրջանի ընթացքում՝ մարտից սեպտեմբեր։

Ինչպես

Քանի որ մեր խնդիրը ծառի նախնական տեսքի վերականգնում է, ապա պարզապես կտրատում ենք ծառի գմբեթից դուրս աճած բոլոր ոստերն ու տերևները օգտագործելով սովորական մկրատ կամ կտրիչ։ Բոնսայի ճիշտ գործիքի օգտագործումն էականորեն կհեշտացնի գործը։ Մի վախեցեք էտել ձեր բոնսայը, հատկապես արտաքին և վերին հատվածներում, պարբերական էտը խթանում է հավասարաչափ և առատ սաղարթի աճը։

Ի տարբերություն տերևաթափ ծառերի՝ սոճիներն ու այլ փշատերևներ ոչ թե էտում են, այլ ձեռքով պոկում ճմթելու պես։ Մկրատի միջոցով էտը կհանգեցնի մի շարք փշատերևների չորացման։ Սա կանխելու համար փշատերևի նոր բողբոջները բռնեք բութ մատով և ցուցամատով և զգուշությամբ պոկեք իր ամենաթույլ տեղից, այս դեպքում ծառին ոչինչ չի պատահի։ Տարբեր տեսակի ծառեր տարբեր պահանջներ ունեն էտի հանդեպ, որոշների դեպքում անգամ երկու մեթոդն էլ կիրառվում են միաժամանակ։

Բոնսայների էտի մեկ այլ մեթոդ է տերևաթափումը, որ ենթադրում է ամռան ընթացքում տերևների հեռացում՝ նոր տերևների աճը խթանելու համար։ Այս տեխնիկան օգնում է հասնել տերևների չափի փոքրացման և ճյուղավորման խթանման։

Մաս 2: Ձևավորող էտ

Ծառին իր հիմնական ուրվագիծը տալու համար մեծ ճյուղերն են էտվում։ Դժվար է որոշել, թե որ ճյուղերը թողնել, իսկ որոնք՝ կտրել և ոչ միայն այն պատճառով, որ դա արդեն անդառնալի գործողություն է, այլ հատկապես այն, թե ինչ տեսք պետք է ունենա ապագա ծառը։ Մինչ բոնսայի կառուցվածքային էտի տեխնիակակն մանրամասների մասին խոսելը առաջարկում ենք դիտել արդեն մշակված բոնսայների նկարներն ու կայացած վարպետների աշխատանքին, որ ոգեշնչման լավագույն աղբյուրն է։

Երբ

Ընդհանուր առմամբ վաղ գարունն ու որոշ դեպքերում ուշ աշունը ձևավորող էտի լավագույն ժամական է, այսինքն աճի սեզոնից առաջ և հետո։ Այս ընտրանքը փոխվում է նաև կախված ծառի տեսակից։

Ինչպես

Բոնսայը դրեք սեղանին աչքերի մակարդակում ու նախ և առաջ հեռացրեք չորացած, մեռած ճյուղերը։ Այժմ, մի քիչ ժամանակ հատկացրեք ծառը դիտարկելու համար՝ որոշելով, թե որ ճյուեղերը չեն համապատասխանում որոշված դիզայնին հետ և պետք է կտրվեն։ Ստորև ներկայացված է հատվող ճյուղերի ընտրման ընդհանուր ուղեցույցը, բայց ընդահնուր առմամբ ծառի տեսքը որոշելն ու ըստ դրա ճյուղերը կտրելը ստեղծագործական աշխատանք է և պարտադիր չէ, որ արվի ուղեցույցի համաձայն։ Բոնսայի ոճերը կարող են հուշել ձեզ ծառի ապագա տեսքը որոշելու հարցում։

Բոնսայի էտման ուղեցույց։ Նկարազարդման մեջ մոխրագույնով նշվածները հատման ենթակա ճյուղերն են, բայց հիշեք, որ սա միայն ընդհանոր խորհուրդներն են, դուք ինքներդ եք որոշում ձեր ծառի ապագա տեսքը

Ծառից հաստ ծյուղեր կտրելիս տգեղ սպիներ են մնում, բայց եթե օգտագործեք բոնսայի հատուկ գոգավոր կտրոցը, էականորեն կաբերալվեք այս էֆեկտը։

Առողջ ծառը պետք է որ խնդիրներ չունենա սաղարթի մինչև 1/3 հատման դեպքում։ Որոշ տեսաբաններ պնդում են, որ ծառը ձևավերող էտ անելուց հետո նույն քանկի արմատներ պետք է կտրատել։ Բայց մասնագետների մեծամասնությունը ամեն դեպքւոմ գտնում է, որ մեկ անգամով միայն մեկ տեսակի կտրուկ ներգործություն կարելի է կատարել ծառի վրա, կամ անգամ տարվա ընթացքում՝ մեկը։ Սա նշանակում է, որ գարնանը ձևովորող էտ անելուց հետո միայն աշնանը կարելի է անել թաղարային վերատնկում, երբ ծառն ամբողջությամբ ապաքինվել է։ Արմատների էտի մասին ավելի մանրամասն կարդացեք նեբարի հոդվածում։

Եվ վերջում, խորհուրդ ենք տալիս հաստ կտրոնների վերքին հատուկ բոնսայի համար արտադրվող հերմետիկ սպեղանի քսել։ Այս քսուքը կպաշտպանի կտրվածքը վարակներից և կնպաստի ծառի արագ վերականգնմանը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *