Բոնսայի աճեցումը կտրոնից

Ճապոնական՝ սաշիկին, այսինքն կտրոնների բազմացումը բոնսայի համար շատ տարածված մեթոդ է, քանի որ այն նոր տնկիներ ստանալու ամենաէժան միջոցն է։ Այս մեթոդը սերմից աճեցնելու համեմատ ձեր համար կխնայի առնվազն մեկ տարի, ինպես նաև հստակ պատկերացում կունենաք, թե ինչ հատկանիշներով օժտված կլինի նոր ծառը։

Սկսելու համար պետք է որակյալ կտրոններ ձեռք բերել։ Ծառերի մեծամասնությունը, հատկապես տերևաթափվող ծառերն ու որոշ փշատերևներ հեշտությամբ բազմանում են կտրոններով, այնպես որ գտեք ձեզ անհրաժեշտ ծառն ու կտրեք ձեզ հարմար ճյուղը։ Կտրոնը պետք է ունենա մոտավորապես 5-10 սմ երկարություն ու 2-5 մմ հաստություն։ Կարելի է ավելի մեծ կտրոններ էլ վերցնել, բայց այդ դեպքում կրճատվում է արմատակալելու հավանականությունը։

Երբ

Ընդհանուր առմամբ կտրոն վերցնելու լավագույն ժամանակը գարունն ու ամառն են։ Ծառափայտի որոշ կտրոններ կարելի է փորձել աճեցնել անգամ նրանց ակտիվ աճի սեզոնից հետո՝ ուշ ամռանը։

Կտրոնից՝ բոնսայ

Սերմից ու կտրոնից բոնսայի տնկանյութ ստանալը երկարաժամկետ ձեռնարկ է, բայց նաև որոշ առավելություններ ունի, օրինակ հաստ ճյուղերն էտելու և ճկելու անհրաժեշտությունը գրեթե բացառվում է։

  1. Նախապատրաստում ենք տարան, որի մեջ պետք է արմատակալեն կտրոնները։ Դրա համար նախ լցնում ենք կոշտ ստրուկտուրայով ջրահեռացման շերտը օրինակ հրաբխային լավայի ապար։
  2. Ավելացնում ենք բոնսայի հողախառնուրդի շերտը։
  3. Տվյալ դեպքում մենք կփորձենք կտրոն վերցնել ֆիկուսից։
  4. Ապահովության համար մի քանի կտրոններ ենք վարցնում։
  5. Սուր, մաքուր մկրատով 45 աստիճանի թեքությամբ կտրում ենք ցողունի ծայրը։
  6. Մոտ 2 սմ խրում ենք կտրոնները հողում։ Ըստ ցանկության խրելուց առաջ ցողունի այրը կարելի է թաթախել արմատակալումը խթանող հորմոնում։
  7. Առատ ջրում ենք և հետևում, որ հետագայում էլ հողը միշտ խոնավ մնա։ Մի քանի շաբաթվա ընթացքւոմ կտրոնը կսկսի արմատակալել։
Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *