Ջին, շարի և ուրո
Ծառի վրա ջին կամ շարի մեթոդով չորափայտ ստանալը կարող է էականորեն ընդգծել ծառի բնավորությունը: Ջինը ճյուղի մերկ հատվածն է, իսկ շարին՝ բնի անկեղև մասը:
Բնության մեջ չորափայտն առաջանում է, երբ կայծակը խփում է ծառին՝ այն մասամբ վնասելով, երբ ճյուղերը կոտրվում են ձյան ծանրությունից կամ ենթարկվում ցրտահարությանի: Փայտը մեռնում է և արևի ճառագայթների ազդեցության տակ ժամանակի ընթացքում սպիտակում: Այսպիսով ծառը ձեռք է բերում պատմություն, գոյատևման պայքարում վերապրածի խարիզմա և հմայք։ Չորափայտ ստանալու տեխնիկաները բոնսայ ծառի համար նույն խնդիրն են լուծում։
Այս տեխնիկան առավելապես կիրառվում է մշտադալար ծառերի դեպքում, քանի որ Ջինի ու Շարի տեխնիկան սաղարթավոր ծառերի դեպքում անբնական է նայվում (սաղարթավոր ծառերի վրա չորափայտը հաճախ փտում է):
Ե՞րբ կիրառել այս տեխնիկան
Չորափայտ ստանալու լավագույն ժամանակը վաղ գարունն է կամ ուշ ամառը:
Ինչպե՞ս բոնսայի վրա չորափայտ ստեղծել:
Բնական տեսք ունեցող Ջին և Շարի ստանալու համար որոշակի հմտություն է պահանջվում: Նախապես փորձարկեք տեխնիկան, մինչ արժեքավոր ծառերին անցնելը: Բոնսայի ճիշտ գործիքների օգատգործումը կարևոր է. օգտագործեք հարթաշուրթ աքցան, գոգավորող գործիքներ և կրաքարային ծծումբ, որոնք հիմնականում հասանելի են բոնսայի առցանց խանութներում:
Ջինի ստեղծումը բոնսայի վրա
Ճյուղից հեռացրեք կեղևը՝ թողնելով միայն փայտանյութի կոշտ զանգվածը: Ջինի համար նախատեսված հարթաշուրթ աքցանով պոկեք փայտի շերտերը և կտրեք դրանք Ջինի՝ ձեր նախընտրած հատվածում:
Երբ ստանաք Ջինի ձեր ցանկալի ձևը, կարող եք հղկելով կլորացրնել սուր անկյունները՝ օգտագործելով կա՛մ գոգավորող որևէ սարք, կա՛մ հղկաթուղթ: Հնարավորության դեպքում սպիտակեցրեք ՝ պատելով կրաքարի ծծումբով և կանխելով Ջինի հետագա փտումը: Ճիշտ չորացում ապահովելու համար ձեզնից մեկ գիշեր կպահանջվի: Կարդացեք ստորև ներկայացվող քայլ առ քայլ ուղեցույցը՝ մանրամասն տեղեկություններ ստանալու համար:
Շարին բնոսայի վրա
Շարի համար ճիշտ տեղ գտնելը բավական դժվար է. այն ոչ միայն պետք է գեղեցիկ նայվի, այլև չխաթարի բույսի ավելի բարձր ճյուղեր անհրաժեշտ սննդանյութերի մատակարարման հոսքը: Նախքան կեղևի հեռացնելը՝ նախապես կավիճով գծեք շարի ցանկալի ձևը: Ռիսկի մի դիմեք. լավ կլինի, որ շարի ստեղծման գործընթացը երկար ամիսների, գուցե նաև տարիների վրա բաշխեք: Սկսեք կեղևի բարակ ժապավենից՝ այն փուլ առ փույլ լայնացնելով: Կեղևը կտրեք սուր դանակով և պոկելով քաշեք այն՝ օգտագործելով Ջինի հարթաշուրթ աքցանը: Երբ արդեն ցանկալի տեսքն ապահոված կլինի, կարող եք բնի վրա թեթև խոռոչ բացել՝ օգտագործելով գոգավորող գործիքներ կամ փորիչ: Այժմ սպիտակեցրեք Շարի հատվածը՝ այն պատելով կրաքարով, որը նաև կպաշտպանի բոնսայը վարակներից: Կարդացեք ստորև բերված քայլ առ քայլ ուղեցույցը ՝ մանրամասն տեղեկություններ ստանալու համար:
Ջին և շարի ստեղծելու քայլ առ քայլ ուղեցույց՝
- Այս ծառն արդեն իսկ առանց կեղև ճյուղ ունի, բայց այն պետք է ձևավորել և կարճացնել:
- Օգտագործելով հատուկ հարթաշուրթ աքցանը՝ կլպում ենք ճյուղի մանրաթելերը, ինչն ավելի բնական տեսք է հաղորդում, քան սովորական մկրատով կտրելու դեպքում:
- Կեղևը հեռացնելու համար շատ սուր դանակ օգտագործեք: Հետևեք հիմքից դեպի վերև գնացող երակին:
- Շարին պետք է շարունակվի մինչև հողի մակերեսը՝ ծառին ավելի բնական տեսք ապահովելու համար:
- Հնարավորինս մշակում և հարթեցնում ենք չորափայտը՝ նրան հին տեսք հաղորդելու համար:
Օգտակար խորհուրդ
Բոնսայն էտելիս խնայեք խոշոր ճյուղերը, եթե պետք չգան, դրանք միշտ կարելի է հեռացնել, հակառակ դեպքում միշտ աչքի տակ ունեցեք ապագա գեղեցիկ ջինը։