Բարսելոնայի բուսաբանական այգու բոնսայների բաժինը հիմնադրվել է Պերե Դյուրան ի Ֆերելլի կտակած հավաքածուի հիման վրա։ Ինժեներ, բիզնեսմեն և այգու շարժիչ ուժը հանդիսացող Պերե Դյուրան ի Ֆերելլը նաև բոնսայի աշխարհում անվանի ուսուցիչ էր։ 1980-ականներից սկսած, ինչ նա հետաքրքրվեց այս արվեստով մինչև 1999 թվական՝ կյանքից հեռանալը, նա հավաքել և ստեղծել է միջերկրածովյա բոնսայների 108 տեսակ, որոնցից 80-ը հիմա այգու հավաքածուում են։
Այդ պահից ի վեր Բարսելոնայի բուսաբանական այգին պահպանել, զարգացրել և ընդլայնել է այս հավաքածուն՝ հասցնելով մինչև 342 օրինակի։ Այգու այցելուների համար մշտապես ցուցադրվում են 36 օրինակ, որոնք կախված սեզոնից և յուրաքանչյուր բույսի կարիքներից անընդհատ փոփոխվում են։ Որոշ ծառերի հետ ճապոնական ավանդույթի համաձայն ցուցադրվում են նաև ուղեկից երանգավորող բույսեր, որոնք ընդգծում են ծառի գեղեցկությունը։
Մենք այցելել ենք այս ցուցադրությունը 2018-ի հուլիսին, ստորև ներկայացնում եմ ցուցանմուշների լուսանկարները։