Բարի գալուստ բոնսայի հանրագիտարան

Բարի գալուստ bonsai.am՝ բոնսայի հանրագիտարան, այն բոնսայ կենդանի արվեստին նվիրված առաջին հայերեն կայքն է, որ մատչելի և համապարփակ տեղեկատվություն է տրամադրում Հայաստանում դեռևս տարածում չունեցող այս հրաշալի արվեստի մասին, որ Չինաստանից և Ճապոնիայից եկող հազարամյա ավանդույթներ ունի և արդեն-իսկ լայն տարածում ողջ աշխարհում։

Բոնսայ արվեստը միջոլորտային այն խաչմերուկում է, ուր իրար են հանդիպում այգեգործությունը, բուսաբանությունը, խեցեգործությունը, քանդակագործությունը, փիլիսոփայությունը և հավատամքային խորը արմատներ ունեցող կանոնիկ պրակտիկա լինելով հանդերձ՝ անսահման տարածք է բացում նորարարությունների և ստեղծագործության համար։ 

Բոնսայի հանրագիտարանում կգտնեք սերմնահատիկից մինչև չքնաղ ձևավորված բոնսայ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ հանրամատչելի տեղեկատվություն, որը հավաքագրված, թարգմանված, համակարգված և վերաշարադրված է հեղինակավոր աղբյուրներից և պարբերաբար համալրվելու է։

Վերջին հրապարակումները

Ամեն ինչ բոնսայ արվեստով հետաքրքրվողների համար

Լսելով ծառերի ձայնը․ Կավաբե Տակեո

Վարպետ Կավաբե Տակեոն, որն ապրում է Օմիա քաղաքում, կոտրում է բոնսայ արվեստի մասին ընդունված պատկերացումները՝ անընդհատ ստեղծելով նորարարական ստեղծագործություններ և չսահմանափակելով իրեն ձևերի ընտրության…